Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ։ Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է.
«Հայ-ռուսական բարեկամության, եղբայրության և փոխադարձ աջակցության դարավոր պատմության մեջ այս նշանակալից իրադարձությունը բացեց որակապես նոր փուլ, հիմք դրեց Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային ռազմավարական գործընկերության համար՝ ընդգրկելով միջպետական համագործակցության բոլոր ոլորտները։ Ստեղծված ամուր իրավական դաշտը հիմնված է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի վրա, որի ստորագրման 25-ամյակը մենք կնշենք այս տարվա օգոստոսին, և «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 21-րդ դար ուղղված դաշնակցային փոխգործակցության մասին» հռչակագիրը։ Հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունն այսօր առանձնանում է բարձր վստահության երկխոսությամբ, բոլոր մակարդակներում` ռազմատեխնիկական, առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում արդյունավետ փոխգործակցությամբ։ Մեր երկրները համագործակցում են ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի և այլ բազմակողմ միավորումների շրջանակներում։ Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի Դաշնության ներդրումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի հաստատման գործում և ռուսական կողմի միջնորդական ջանքերը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական և դիվանագիտական կարգավորմանը»։
15:50
15:44
15:09
14:58
14:44
14:28
14:03
09:04
15:19
15:02
14:45
14:23
14:07
13:06
12:33
12:16
11:55
11:42
11:23
11:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44