Փարիզի «Բալզակ» կինոթատրոնը սպառնալիքների պատճառով չեղարկել է ռուսական ֆիլմերի ցուցադրությունները։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Rivage Russie Evenements ասոցիացիայի նախագահ Ժան Ռադվանին։ «Բալզակ կինոթատրոնում սպառնալիքներ են ստացվել, գիշերը անհայտ անձինք շենքի պատուհանին մահացածների գլուխներով թռուցիկներ են փակցրել, չեմ կարող ասել, թե այնտեղ ինչ է գրված։ Բացի այդ, սոցցանցերում հայտարարություններ են հնչել՝ կապված ռուսական ֆիլմերի ցուցադրության հետ, այս ֆոնին կինոթատրոնի ղեկավարությունը որոշում է կայացրել չեղարկել բոլոր ցուցադրությունները»,- ասաց նա։ Աղբյուրի հաղորդմամբ՝ դեպքի առնչությամբ ոստիկանություն բողոք չի ներկայացվել։ «Բողոք ներկայացնելու պատճառ չկա: Ինչպես գիտեք, այժմ Ուկրաինայում բարդ ժամանակաշրջան է: Եվ կան ուկրաինացիներ և նրանց կողմնակիցները, ովքեր փորձում են ճնշում գործադրել»,- բացատրեց նա: Դիտարկմանը՝ համաձա՞յն է արդյոք ճնշման նման մեթոդներին, Ռադվանին բացասաբար է պատասխանել՝ նշելով, որ ինքը և ողջ ասոցիացիան «վրդովված են Ուկրաինայում ընթացող մարտերից և խաղաղ բնակչության մահերից»։ «Սակայն մենք կարծում ենք, որ ռուսական ֆիլմերը պետք է շարունակեն ցուցադրվել: Մենք զբաղվում ենք կինոյով և ընդհանրապես կարծում ենք, որ ռուսական մշակույթը ոչ միայն ներկայիս իշխանություններն են, այլ նաև բազմաթիվ ռուս ստեղծագործողներ»,- պարզաբանել է ասոցիացիայի ղեկավարը։ .
18:00
17:46
17:36
17:19
17:07
16:55
16:46
16:32
16:13
16:01
15:45
15:22
15:05
14:52
14:33
14:06
12:45
12:33
12:00
11:59
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45