«Փաստ» օրաթերթը գրում է. «ԶՊՄԿ-ում նոր բաժնետերերի հայտնվելուց ու կառավարության՝ «փայ մտնելուց» հետո, ի թիվս մի շարք խնդիրների, ի հայտ են գալիս նաև արտադրական ու սպառման խնդիրներ: Հայաստանի խոշորագույն հանքարդյունաբերող ընկերությունը վերջին ամիսներին արտադրողականության անկում է արձանագրում` նախկին օրական 750-800 տոննայի փոխարեն հիմա արտահանելով 300-350 տոննա կոնցենտրատ:
Փորձագետների համոզմամբ, այս խնդիրն առաջին հերթին կապված է կառավարման հմտությունների պակասի հետ: Ոլորտի փորձագետների համար առնվազն տարօրինակ է, որ միևնույն մարդուն նշանակում են ԶՊՄԿ ենթակայության տակ գտնվող մի շարք ընկերությունների տնօրեն: Սա մասնագիտական ու կադրային սովի ցուցիչ է, և ակնհայտ է, որ նույն անձը չի կարող արդյունավետ կառավարել, ասենք, թե՛ հյուրանոց, թե՛ գործարան, թե՛ հիմնադրամ և այլն
Ոլորտի մասնագետների շրջանում կարծիք կա, որ գուցե այն ժամանակ, երբ դեռ նոր բաժնետերերը հեռվից էին նայում ԶՊՄԿ կառավարմանն ու աշխատանքի ընթացքին, և այստեղ հեռվից երևում էր միայն փող, նրանց թվում էր, թե աշխատանքները ամենևին էլ բարդ չէ կազմակերպել: Այժմ, սակայն, հայտնվելով աշխատանքների կիզակետում՝ ԶՊՄԿ նոր տնօրեն Ռոման Խուդոլին, ինչպես ասում են կոմբինատում, եվրոպական ստանդարտներին համապատասխանեցրած ԶՊՄԿ-ն շատ արագ վերածեց նոր «Զոդ»-ի:
Ի դեպ, մեր աղբյուրները պնդում են, որ հանքի պահեստները լցված են, կան լոգիստիկայի հետ կապված լրջագույն խնդիրներ ու դրա հետ կապված շղթայական ազդեցություններ: Փորձագետներից մեկը մեզ հետ զրույցում նշում էր, որ վերոնշյալ խնդիրները ավելի լուրջ ու հիմնարար են, քան կարելի էր պատկերացում կազմել՝ ընդամենը այդ մասին սահմանափակ գիտելիքներ ունենալով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
15:50
15:44
15:09
14:58
14:44
14:28
14:03
09:04
15:19
15:02
14:45
14:23
14:07
13:06
12:33
12:16
11:55
11:42
11:23
11:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44