«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմադիր, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է.
«Մեր հասարակությունը քաղաքական չէ: Չափից ավելի շատ քաղաքականացված է, բայց քաղաքական չէ: Եվ սա մեծ խնդիր է, որն իր հետևից բազում այլ խնդիրներ է բերում: Վերցնենք, օրինակ, այսօրվա հանրահավաքը: Մարդկանց մոտ հիմնական մեկ հարց կա` ի՞նչ է անելու ընդդիմությունը: Ընդ որում, այդ հարցն իր մեջ պարունակում է մի շարք ուրիշ` մեծամասամբ հոռետեսական ենթահարցեր. նորից սաղ քաղաքով պիտի քայլե՞նք, հավաքվելու ենք ելույթներ լսենք ու ցրվենք տներո՞վ և այլն, և այլն: Լավ չի այս ամենը:
Քաղաքական հասարակությունն ինքն է օրակարգ ձևավորում, հետո գտնում այն ուժերին, որոնք կարող են սպասարկել այդ օրակարգը: Իհարկե, Հայաստանում դրա փորձերն էլ կան, բայց վերոնկարագրյալ իրավիճակն իսկապես գերիշխող է: Նույնիսկ շատ հանրային գործիչներ այդ տրամաբանությամբ են առաջնորդվում` քաղաքական լուծումներ առաջարկելու փոխարեն կտրուկ գործողություններ պահանջում: Նկատենք` ուրիշներից պահանջում:
Երևանում այսօր մեկնարկող հանրահավաքային շարժումը լավ առիթ է, որպեսզի հանրության ունակ հատվածները վերջապես սկսեն օրակարգեր ձևավորել: Հրապարակում ոչ թե մարդկանց բազմություն է պետք, այլ էլիտաների ներկայություն: Մտավորականությունը պետք է գա ու, ժամանակակից լեզվով ասած, քաստինգ անի: Տեսնի, թե հարթակից ելույթ ունեցողներից ով ինչ արժե և ում է կարելի վստահել ժողովրդի քաղաքական առաջնորդությունը: Դե իսկ այդ առաջնորդության հավակնողներն էլ, իրենց հերթին, պետք է խուսափեն լոզունգային ու պոպուլիստական հայտարարություններից և փորձեն ստեղծված իրավիճակից իրական ու գործուն ելքեր առաջարկել:
Այլ կերպ ասած` այսօր մենք կանգնած ենք քաղաքական հասարակություն, նոր օրակարգեր և այդ երկուսին համապատասխան առաջնորդներ ունենալու խիստ կարևոր խնդրի առջև: Իսկ երեկոյան տեղի ունենալիք հանրահավաքը, կարծում եմ, կարող է այդ խնդրի լուծման լավ մեկնարկ դառնալ: Հուսամ` այդպես էլ կլինի»։
10:03
17:47
17:34
17:13
16:22
16:09
15:46
15:33
15:14
15:05
14:45
14:32
14:15
14:09
13:45
13:32
13:13
12:55
12:45
12:20
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01