Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներկայացրել է հերթական հայցը ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ՝ խորհրդարանում եւ սոցցանցերում նրա հայտարարությունների պատճառով, գրում է Dünya թերթը։
Էրդողանը 1 միլիոն լիրա (մոտ 68 հազար դոլար) փոխհատուցում է պահանջում Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) առաջնորդից:
Հայցը վերաբերում է ԺՀԿ-ի առաջնորդի` մարտի 22-ին իր կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստի ժամանակ արված հայտարարություններին եւ տարբեր թվիթերին, որոնք «հարձակումներ են պարունակել թուրք առաջնորդի անձի դեմ», եւ ժամանակավոր դատական արգելք են պահանջում այդ հայտարարությունների դեմ:
ԺՀԿ-ի առաջնորդը մեղադրել է Էրդողանին «Հինգերի բանդայի պահապանն ու մարկետոլոգը» լինելու մեջ՝ նկատի ունենալով այն հինգ առաջատար ընկերությունները՝ Cengiz Holding-ը, Kalyon Construction-ը, Kolin Construction-ը, Limak Holding-ը եւ MNG Holding-ը, որոնք հաղթել են վերջին տարիների պետական մրցույթների մեծ մասում եւ քննադատների կողմից մեղադրվում են տենդերների կեղծման եւ հարկերից խուսափելու մեջ:
Քըլըչդարօղլուն հաճախ է Էրդողանի դատական հայցերի թիրախ դառնում։ Էրդողանի փաստաբանները հոկտեմբերին քրեական գործ էին հարուցել Քըլըչդարօղլուի դեմ՝ երկրի պաշտոնյաների հասցեին հնչեցրած արտահայտություններում Թուրքիայի ղեկավարի հասցեին ենթադրյալ վիրավորանքների համար։
18:00
17:46
17:36
17:19
17:07
16:55
16:46
16:32
16:13
16:01
15:45
15:22
15:05
14:52
14:33
14:06
12:45
12:33
12:00
11:59
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45