Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ) նախաձեռնությամբ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացել է համերգ և լուսանկարչական ցուցահանդես նվիրված հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30 ամյակին: «Դոմ Մոսկվի»-ից հիշեցնում են, որ այս տարի լրանում է նաև երկու երկրների միջև «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» պայմանագրի ստորագրման 25-ամյակը։ «Վերջին 30 տարիների ընթացքում մեր հարաբերությունների բոլոր ոլորտներում մեծ և կարևոր դրական փոփոխություններ կան: Մենք սերտորեն փոխկապակցված ենք, ռազմավարական գործընկերներ ենք և մասնակցում ենք նույն ինտեգրացիոն միավորումներին։ Իսկապես, շատ սերտ հարաբերություններ են կապում Ռուսաստանին և Հայաստանին», - ասաց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ «Երկու երկրների բարեկամական և եղբայրական հարաբերություններն ունեն բազմադարյա պատմություն։ Այդ հարաբերություններն, որոնք ակտիվորեն զարգանում են, ընդգրկում են բոլոր ոլորտները՝ անվտանգությունից մինչև մշակույթ, կրթությունից մինչև տնտեսություն։ Հուսով ենք, որ այս տարիների ընթացքում հայ-ռուսական հարաբերությունների շրջանակում ձեռք բերված ցուցանիշները կավելանան», - նշել է Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։ Համերգի աջակիցներն են ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը, ԿԳՄՍ նախարարությունը և Մոսկվայի կառավարությունը: Երաժշտական ծրագիրը ներառում էր Առնո Բաբաջանյանի, Արամ Խաչատրյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Սերգեյ Ռախմանինովի, Գեորգի Սարաջևի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Երաժիշտներ Արմինե Գրիգորյանի (դաշնակահար), Սոնա Բարսեղյանի (դաշնակահար), Կարեն Շահգալդյանի (ջութակ), Արծվիկ Դեմուրչյանի (սոպրանո), Հայկ Տիգրանյանի(բարիտոն) կատարմամբ հնչեցին անմահ ստեղծագործությունները: Ցուցահանդեսին ներկայացված էին արխիվային բացառիկ փաստաթղթեր, հոդվածներ և հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների պատմությանն առնչվող տարբեր հիշարժան լուսանկարներ Հայաստանի ազգային արխիվի, հայկական «Արմենպրես» և ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունների արխիվից:
09:04
15:19
15:02
14:45
14:23
14:07
13:06
12:33
12:16
11:55
11:42
11:23
11:08
10:48
10:27
10:02
09:48
09:19
09:03
12:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44