Արդեն երրորդ օրն է, ընթանում է ԱԺ հերթական քառօրյան: Լինելով մեր պառլամենտի աշխատանքների հետևող հավատարիմ անձնավորություն, միշտ փորձել եմ առանձնացնել տվյալ օրվա ամփոփ պատկերը, կամ գնահատել ԱԺ առօրյա աշխատանքը:
ԱԺ քառօրյայի մեկնարկը բավականին դժգույն էր, քանի որ էական ոչ մի զարգացում տեղի չունեցավ: Հիշատակման արժանի դեպքը, որն առանձնացավ պառլամենտական երկուշաբթիում, թերևս այն էր, որ պատգամավոր Որիխանյանը հայտարարեց իր պատգամավորական գործունեության դադարեցման մասին: Օրվա դեպքերից նշեմ, որ խորհրդարանում ձևավորվել էր մի յուրահատուկ տրիո. քննարկված յոթ հարցերից վեցը ներկայացրեց Վաչե Տերտերյանը, բոլոր հարցերի ժամանակ զեկուցողին հարցեր տվեցին միայն Միքաեյլ Մելքումյանը և Թևան Պողոսյանը: Ասել կուզեմ, պառլամենտում աշխատանքն ընդանում էր այս եռանկյունում:
ԱԺ-ը քառօրյայի երկրորդ օրը հիշեցնում էր հետընտրական քուրա. բոլոր ելույթներն ու հարցերն ունեին յուրահատուկ մեսիջներ, կապված կիրակնօրյա ՏԻՄ ընտրությունների հետևանքներից: Դա նաև տրամաբանական էր, քանի որ ԱԺ-ն այն եզակի հարթակն է, որտեղ ներգրավված են ընտրական գործընթացին մասնակից քաղաքական ուժերի լիդեր-ներկայացուցիչները, դրան գումարած դեռ կրքերը բավականին թեժ էին:
Այդ օրը քննարկվում էր ԿԸՀ նախագահի ընտրության հարցը, որն իր հերթին առիթ հանդիսացավ ԱԺ ամբիոնը դարձնել հետընտատրան մի շքերթի:
Նաիրա Զոհրաբյանն անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցած արդյունքներին, որի արդյունքում քաղաքապետ էր դարձել գործող քաղաքապետ Բալասանյանը, հայտարարեց, թե Նոբելյան մրցանակ չունենք, որ տանք ԿԸՀ-ին, մաթեմատիկայում նոր թալեսներ են հայտնվել, որ հիմնավորում են անհիմնավորելին: Միքայել Մելքումյանն իր կողմից նկատեց, որ Մուկուչյանը Նոբելյան մրցանակի չի ձգում: Բավականին սպեցիֆիկ էր Նիկոլի ելույթը, որում նա խոսեց հասարակության մոտ ձևավորված այն մենթալիտետի մասին, ըստ որի մարդիկ հստակ չեն իրենց ուղղվածություններում և առաջնորդվում են ամենից առաջ իրենց շահը վեհ դասելով ամեն ինչից: Նրա բնորոշմամբ երկրի քաղաքական հիմնական գործոնը փողն է: Փոստանջյանն իրեն բնորոշ ոճով դարձյալ խոսեց ազգային համախմբումից և համահայկական ընդվզումներից, (պետք է հավելեմ, որ վերջինիս ելույթներն ակամայից հիշեցնում են հայտնի արջի ու տանձի հեքիաթը):
Առանձնակի ակտիվ էր ՕԵԿ-ի բլոկը, նրանց հիմնական թեզերը կապված էին համընդհանուր ընտրակեղծիքների և կեղծված ընտրությունների պրիզմայով. (ավելի ուշ մամուլում հրապարակումներ եղան այս ուժի վանաձորյան թեկանծուի «քաջագործությունների» մասին):
Ամեն երեքշաբթի կանոնակարգ օրենքի համաձայն ԱԺ-ում լինում են հայտարարությոններ, այդ հայտարարություններն ինձ ակամայից տարան հեռավոր մայիսյան շքերթները, որտեղ լոզունգները գրեթե կրկնում էին միմյանց:
Ունեցանք մի պատկեր, ըստ որի, քաղաքական ուժերը պառլամենտկան ընտրությունից առաջ յուրահատուկ թեսթ-դրայվ անցան, ինչը հնարավորություն տվեց վերանայել իրենց որդեգրած քաղաքական գիծը և իրական հնարավորությունների չափելիությունը:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34