Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզներն այս տարվա փետրվարի 21-ին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մայրաքաղաքի Դրոյի փողոցի 55-ամյա մի բնակիչ ապօրինի թմրամիջոց է ձեռք բերում, պահում և իրացնում: Սա էր, և հենց այդ օրն էլ իրավապահները ձեռնարկեցին կոնկրետ գործողություններ:
Ոստիկանությունից հայտնում են, որ նույն օրը երեկոյան ժամը 6-ին Դրոյի փողոցից նրանք բերման են ենթարկել 38-ամյա երկու տղամարդու` մեքենայով հանդերձ: Փաստական տվյալներ կային, որ նրանցից մեկը րոպեներ առաջ էր 10 հազար դրամով վերոհիշյալ 55-ամյա տղամարդուց ձեռք բերել մարիխուանա: Ըստ բերման ենթարկվածի` թմրանյութն իր օգտագործման համար էր:
Հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզները շարունակեցին միջոցառումները` արդեն համագործակցելով քննչական բաժնի ծառայողների հետ:
Փետրվարի 23-ին իրավապահները բերման են ենթարկել մեկ այլ տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ և նմանատիպ զանգվածով լուցկու տուփ: Իրավապահները փաստական տվյալ ունեին, որ նա ևս մարիխուանան ձեռք էր բերել Դրոյի փողոցի նույն բնակչից, սակայն՝ նրա դստեր միջոցով:
Նույն օրը խուզարկություն է կատարվել թմրավաճառի տանը: Հայտնաբերվել են դեղնականաչավուն զանգվածով փաթեթներ, տոպրակ, պոլիէթիլենային պարկեր ու լուցկու տուփեր, ծխամորճեր, էլեկտրոնային կշեռք և այլն:
Ոստիկանության փոխանցմամբ, 22-ամյա դուստրը ստորագրությամբ բաց է թողնվել, իսկ 55-ամյա հայրը կալանավորվել է։
2022 թվականը հայտարարվել է թմրամոլության և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի տարի:
10:03
17:47
17:34
17:13
16:22
16:09
15:46
15:33
15:14
15:05
14:45
14:32
14:15
14:09
13:45
13:32
13:13
12:55
12:45
12:20
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01