Ադրբեջանի ռազմական հռետորաբանության, հարձակողական գործողությունների եւ սադրանքների պայմաններում կուրորեն մտնել թուրք-ադրբեջանական պարտադրանքի տակ եւ խաղաղության պայմանագիր կնքել, նշանակում է եւս մեկ անգամ չոքել Ադրբեջանի եւ Թուրքիայի առաջ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, Արտաշատում «Հայաստան, ոտքի հանուն Արցախի» խորագրով ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
«Մենք պետք է սատար կանգնենք Արցախին։ Պաշտպանելով Արցախը՝ մենք պաշտպանում ենք Հայաստանի Հանրապետությունը»,– ասաց Օհանյանը՝ հավելելով, որ 2020-ին Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի, ինչպես նաեւ ՀՀ իշխանությունների անգործության պատճառով հայտնվել ենք չափազանց բարդ ռազմաքաղաքական իրավիճակում։
«Եվ եկել է պահը, որ մենք նորից պետք է սատար կանգնենք Արցախին եւ նորից միասնական, կուռ անվտանգային համակարգ ձեւավորենք։ Պատերազմում կրած պարտությունը քիչ է, այսօր էլ ՀՀ իշխանությունների ձեռամբ մտնում ենք թուրք-ադրբեջանական պարտադրանքի մեջ։ Ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, խաղաղության պայմանագիր կնքելով՝ վտանգի տակ ենք դնում Արցախի ապագան։ Չափազանց կարեւոր է, որ մեր ժողովրդի համար կարմիր գծեր գծենք, ինչպիսին է օրինակ՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ ՀՀ-ն շարունակելու է դառնալ հայ ժողովրդի եւ Արցախի անվտանգության երաշխավորը։ Մենք անհրաժեշտ քայլեր պետք է իրականացնենք Արցախի անկախության, նրա ինքնիշխանության, իր իսկ պատմական տարածքում ապրելու իրավունքի համար բանակցություների գործընթացը վերականգնելու համար»,- հայտարարեց Սեյրան Օհանյանը։
10:03
17:47
17:34
17:13
16:22
16:09
15:46
15:33
15:14
15:05
14:45
14:32
14:15
14:09
13:45
13:32
13:13
12:55
12:45
12:20
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01