Հոկտեմբերի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին է այցելել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կենտրոնի պատվիրակությունը:
Ինրպես հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, պատվիրակությանը հայոց հոգևոր կենտրոնում ընդունել է Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել համաշխարհային ժառանգության պահպանության ուղղությամբ կենտրոնի կողմից իրականացվող աշխատանքներին և Հայաստան այցի նպատակներին:
Այս կապակցությամբ Նաթան Սրբազանը կարևորել է կենտրոնի առաքելությունը, խոսել հայոց սրբազան ժառանգության պահպանության խնդիրների ու մարտահրավերների մասին Հայաստանում և այլ երկրներում: Սրբազան Հայրը նաև մտահոգություն է հայտնել մի շարք երկրներում ինչպես քրիստոնեական ժառանգության, այնպես և դրա կրոնական-ազգային ինքնության ոչնչացման փաստերի առնչությամբ:
Համաշխարհային ժառանգության կենտրոնի պատվիրակության անդամներն իրենց հերթին ուրախությամբ արձանագրել են, որ այցը Հայաստան սկսում են Մայր Աթոռ այցելությունից, կարևորել են կրոնական ժառանգության պահպանության պարագային համագործակցությունը կրոնական կառույցների և կազմակերպությունների հետ:
Զրույցի ընթացքում Նաթան արքեպիսկոպոսը ներկայացրել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի պատմությունն ու պատմական առաքելությունը, տեղեկացրել Մայր Տաճարի ամրակայման ու վերականգնողական աշխատանքների ընթացքի մասին` դրանց արդյունավետ կազմակերպման գործում կարևորելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործուն աջակցությունը:
Հանդիպմանը ներկա է եղել Մայր Աթոռի Թանգարանների և Արխիվի տնօրեն Արժանապատիվ Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը:
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
16:45
16:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33