ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2019թ. դեկտեմբերի 26-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ Առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» (ԴԳԳԿ) ՊՈԱԿ Կոտայքի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի վարիչի կողմից 2019թ. նոյեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածում, նշված բաժնում դիահերձումներ իրականացնող մայրապետի և մեկ այլ անձի օժանդակությամբ դիակի դատաբժշկական փորձաքննություններ կատարելու դիմաց շուրջ 60 հանգուցյալների ազգականներից ընդհանուր առանձնապես խոշոր չափի 2.100.000 ՀՀ դրամի առերևույթ կաշառք ստանալու դեպքի առթիվ: Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ նախաքննության ընթացքում մեղադրյալները ցուցմունքներ են տվել այն մասին, որ գումարը վերցրել են ոչ թե դիակի դատաբժշկական փորձաքննության կամ դիահերձման համար, այլ դիակի մշակման և դիմահարդարման դիմաց: Այսինքն՝ աշխատանքային պարտականությունների մեջ չի մտել դիակի մշակումը, դիմահարդարումը, շորերը հագցնելը և դագաղի մեջ տեղադրելը: Դրանք եղել են լրացուցիչ ծառայություններ, որի դիմաց դիակատերերից վերցրել են 10.000 ՀՀ դրամից մինչև 35.000 ՀՀ դրամ: ՀՀ ԱՆ ԴԳԳԿ ՊՈԱԿ-ի կանոնադրության համաձայն՝ կազմակերպությունն իրականացնում է տնային մահերի դիահերձման, դիակների բալզամացիայի, դիակների հուղարակավորության նախապատրաստական աշխատանքների, բժշկական հետազոտությունների իրականացման ձեռնարկատիրական գործունեություն: ՀՀ Կոտայքի մարզի դատախազությունում կատարված՝ նշված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների, ԴԳԳԿ ՊՈԱԿ կանոնադրության, ՊՈԱԿ-ի և աշխատակիցների միջև կնքված աշխատանքային պայմանագրերի, ոլորտը կարգավորող օրենսդրության ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ մի շարք կարևոր խնդիրներ չունեն հստակ կարգավորումներ և պարզ չէ, թե ինչ ընթացակարգով են իրականացվում դրանց վերաբերող գործառույթները: Մասնավորապես, պարզ չէ, թե աշխատանքային պայմանագրերով նախատեսվող «դիակի մշակում» կատարելու պարտականությունը ինչպիսի կոնկրետ գործառույթների համակցություն է նախատեսում, կամ՝ ինչ կարգով, ինչ չափորոշիչների հիման վրա են սահմանվում վճարովի ծառայությունների տեսակները, դրանց վճարների չափերը, որոնք են այդ վճարովի ծառայությունները, ինչ իրավական ակտերով են սահմանվում, այդ տեղեկատվությունը որքանով է հասանելի քաղաքացիներին, ինչ կարգով են կազմակերպվում և իրականացվում վճարումները, ում կողմից է վերահսկվում վճարովի ծառայությունների կատարումը և վճարների գանձումը և այլն: Պարզ չէ նաև, թե հեռավոր բնակավայրերում վճարովի ծառայությունների համար ինչ հնարավորություններ են ստեղծված, ինչպես են այնտեղ կազմակերպվում վճարովի ծառայություները: Մեկ այլ քրեական գործի նյութերի ուսումնասիրությամբ էլ պարզվել է, որ թեև ՀՀ առողջապահության նախարարի 2012թ. հուլիսի 31-ի N 11-Ն հրամանով չիդենտիֆիկացված դիակների պահպանման համար ապահովվում է -150 -250 C ջերմաստիճան, հերձարանում և նախահերձարանում դիակների պահման սենյակի և սանհանգույցի պատերը մինչև առաստաղ պետք է լինեն կաֆելապատ, սակայն հիշյալ հրամանը ՀՀ ԱՆ ԴԲԳԳ կենտորն ՊՈԱԿ-ին չի վերաբերում: Վերջինիս կողմից դիակների պահպանության պարտավորություն կամ պահպանության պարտադիր պայմաններ սահմանող որևէ իրավական ակտ առկա չէ: Հաշվի առնելով, որ յուրաքանչյուր քաղաքացի գործնակնում առանչվում է ոլորտային նշված հիմնահարցերի չկարգավորվածությունից բխող կոռուպցիոն ռիսկերի, իսկ դիակների պահպանության պարտադիր պայմանների սահմանումը և տեխնիկական հնարավորությունների առկայությունը խիստ կարևոր է, ՀՀ Կոտայքի մարզի դատախազ Պետրոս Պետրոսյանը միջնոդրագրեր է հասցեագրել ՀՀ առողջապահության նախարարին: Դրանցով բարձրացվել է դիակի դատաբժշկական փորձաքննության իրականացման և հավելյալ վճարովի ծառայությունների մատուցման գործընթացն արդյունավետ իրականացնելու և հնարավոր հանցավոր չարաշահումների տեղիք տվող կարգավորումների անորոշությունները վերացնելու նպատակով սահմանել ինչպես ՀՀ ԱՆ ԴԲԳԳ կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից դիակի դատաբժշկական փորձաքննություն իրականացնելիս դիահերձման գործընթացում կոնկրետ գործառույթների համակցությամբ պարտավորությունների, այնպես էլ հավելյալ վճարովի ծառայությունների, դրանց տեսակների, վճարների չափերի վերաբերյալ համապատասխան կարգեր: Բացի այդ, կարևորվել է դիակների պատշաճ պահպանման գործընթացն արդյունավետ իրականացնելու նպատակով ՀՀ ԱՆ ԴԲԳԳ կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից դրանց պահպանությունն իրականացնելու պարտավորության համապատասխան կարգի սահմանման, ՊՈԱԿ-ը դիակների պահպանության համար անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով և այլ պայմաններով ապահովելու անհրաժեշտությունը:
10:03
17:47
17:34
17:13
16:22
16:09
15:46
15:33
15:14
15:05
14:45
14:32
14:15
14:09
13:45
13:32
13:13
12:55
12:45
12:20
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01