«Կառավարությունը հանձնառություն է վերցրել 5 տարիների ընթացքում վերանորոգել, վերակառուցել և կառուցել 50 առողջապահական կազմակերպություն»,- կառավարության հերթական նիստում հայտնեց առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը՝ զեկուցելով հերթական նախագիծը: Կառավարությունը որոշեց այդ նպատակով առողջապահության նախարարությանը հատկացնել 3,8 մլրդ դրամ: «Նախագծում ընդգրկված է 6 առողջապահական կազմակերպություն, որոնց աշխատանքները սկսվել են 2021թ-ին, այս գումարները նախատեսված են կապիտալ ծախսերի շարունակականությունն ապահովելու համար»,- հայտնեց փոխնախարարը: Նրա խոսքով՝ մի շարք առողջապահական կազմակերպություններ նույնպես գտնվում են վերակառուցման ընթացքում և այդ աշխատանքները հետապնդում են նպատակ՝ ապահովել ՀՀ քաղաքացիների համար հասանելի, որակլալ ծառայություններ: Լենա Նանուշյանի խոսքով՝ այդ կազմակերպություններն են Թալինի, Չարենցավանի, Մասիսի, Սիսիանի բժշկական կենտրոնները, Ծաղկահովիտի առողջության և Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնները: Ըստ փոխնախարարի՝ 6 բժշկական հաստատությունից Մասիսի ԲԿ-ն և Ծաղկահովիտի առողջության կենտրոնը զրոյից են կառուցվելու:
09:04
15:19
15:02
14:45
14:23
14:07
13:06
12:33
12:16
11:55
11:42
11:23
11:08
10:48
10:27
10:02
09:48
09:19
09:03
12:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44