ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ արտերկրում մի խումբ անձանց կողմից Հայաստանի քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրելու եւ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ:
Լոռու մարզային քննչական վարչությունում 2016 թվականի հոկտեմբերի 2-ին նյութեր են ստացվել առ այն, որ ՌԴ Մոսկվա քաղաքի թաղամասերից մեկում մի խումբ անձինք բռնություն են գործադրել ՀՀ քաղաքացիություն ունեցող տղամարդու նկատմամբ:
Ըստ տուժողի հայտարարության՝ դեպքը տեղի է ունեցել 2016 թվականի ապրիլի 24-ին՝ ուշ երեկոյան, Մոսկվա քաղաքում մոտ 5 անձ հարձակվել են իր վրա եւ մահակներով ծեծի ենթարկել: Նրա նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Փորձագետները տղամարդու մարմնի քննության արդյունքում արձանագրել են տարբեր մարմնական վնասվածքներ, այդ թվում՝ աճուկային հատվածում, ինչն առաջացնում է առողջության ծանր վնաս։ Վաղեմությունը, ըստ փորձագետների, հնարավոր չի եղել պարզել։
Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերեւույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը, ինքնությունը պարզելու ուղղությամբ:
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55