«Օրենքի նախագծի նպատակն այն է, որ ԱԺ-ն հնարավորություն ունենա մինչև ինքնավար մարմնի անդամի պաշտոնավարման ժամկետի ավարտը ընտրություն կատարել, ինչը թույլ կտա մշտապես ապահովել մարմնի բոլոր անդամների առկայությունը»,- ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը, ներկայացնելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։
Նրա ներկայացմամբ լինում են դեպքեր, երբ ինքնավար մարմինների անդամների տեղերը ժամանակավոր թափուր են մնում, կամ պաշտոնավարման ժամկետի լրանալուց հետո որոշակի ժամանակ է պետք լինում, մինչև ԱԺ-ի կողմից նոր անդամի ընտրությունը, և անբավարար թվի պաատճառով խաթարում է աշխատանքները։
Գեղամ Գևորգյանի խոսքով՝ «Տնտեսական մրցակցության պաշտապանության հանձնաժողովի մասին» օրենքում կատարված վերջին փոփոխություններով այդ խնդիրը ԱԺ-ն լուծել էր, բայց կան նաև այլ մարմիններ, որոնցում կան նման խնդիրներ։
Նա հայտնեց, որ երբ «Տնտեսական մրցակցության պաշտապանության հանձնաժողովի մասին» օրենքում նման փոփոխություն էր տրվել, որոշվել էր նաև, որ նման կարգավորումներ պետք է տրվեն նաև համապարփակ՝ «ԱԺ կանոնակարգ» օերնքով։
Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ տեղեկացրեց, որ սահմանադրական փոփոխություններից հետո ինքնավար մարմիններում ընտրվել է մի մոդել, որի դեպքում, տվյալ մարմնում վակուումը բացառելու նպատակով պետք է գործընթացը սկսվի անդամի պաշտոնավարման ժամանակահատվածում, որպեսզի դրա ավարտից անմիջապես հետո նոր անդամով հնարավոր լինի համալրել այդ պաշտոնը։
«Փոփոխության իմաստն այն է, որ ինքնավար մարմինները ԱԺ-ին տեղեկացնում են, որ որոշակի ժամանակահատված հետո լրանում է հանձնաժողովի անդամի պաշտոնավարման ժամկետը և ԱԺ-ն համապատասխան մարմիններին տեղյակ է պահում, որ որոշակի ժամանակահատվածում պետք է առաջադրումներ կատարեն»,- բացատրեց հանձնաժողովի նախագահը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը նշեց, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքը սահմանադրական է և այն չպետք է ծանրաբեռնել ոլորտային օրենքների կարգավորումներով։
Վլադիմիր Վարդանյանը նախ առաջարկեց նախագծի որոշ կարգավորումներ հանել և տեղափոխել ոլորտային օրե
14:46
14:31
14:13
14:11
14:02
13:46
13:35
13:19
13:03
13:03
11:22
10:27
10:02
16:48
16:32
16:13
15:58
15:48
15:36
15:17
13:19 20.06.25
13:35 20.06.25
14:02 20.06.25
13:03 20.06.25
13:46 20.06.25
13:03 20.06.25
14:11 20.06.25
14:46 20.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03