Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանն ուրբաթ օրը դատապարտել է փախստականների տարհանման ժամանակ Կրամատորսկի երկաթուղային կայարանի հրթիռակոծությունը ՝ այն անվանելով «մարդկության դեմ հանցագործություն»։ Այդ մասին Հայտնում է ՏԱՍՍ-ը: «Գնացքների կայարանում հարված է հասցվում փախստականների, քաղաքացիական անձանց վրա, այն համապատասխանում է մարդկության դեմ հանցագործության»,-ասել է նախարարը France 5 հեռուստաալիքի եթերում։ «Նման հանցագործությունները չեն կարող անպատիժ մնալ։ Դրանք պետք է արագ փաստաթղթավորվեն, պատրաստվեն ներկայացվեն հանրությանը, որպեսզի հետագայում ապացույցներ ներկայացվեն մարդկության դեմ հանցագործությունների մասին»,-ասել է նա և պարզաբանել է, որ ապացույցների հավաքումն անհրաժեշտ է Միջազգային քրեական դատարան փոխանցելու համար։ Ուրբաթ օրն առնվազն 50 մարդ է զոհվել և մոտ 100-ը՝ վիրավորվել Կրամատորսկի երկաթուղային կայարանի հրթիռակոծության հետևանքով, որը վերահսկվում է ուկրաինական ուժերի կողմից։ Ինչպես ուրբաթ օրը հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ից, Կրամատորսկի երկաթուղային կայարանը «Տոչկա-Ու» հրթիռով խոցման մեջ Ուկրաինայի զինված ուժերի մեղքի ապացույցներն ակնհայտ են: Կիևի նման անմարդկային գործողությունները հաստատում են ռուսական զինուժի հատուկ գործողություննեերի հիմնավորվածությունը: Ապրիլի 8-ին Ուկրաինայի զինված ուժերը հարվածներ են հասցրել Կրամատորսկի երկաթուղային կայարանին, նշել է ՌԴ ԱԳՆ-ն և վստահեցրել, որ Կիևին չի հաջողվի խուսափել Կրամատորսկում խաղաղ բնակիչների գնդակոծման պատասխանատվությունից։
                                        18:00
                                        17:46
                                        17:36
                                        17:19
                                        17:07
                                        16:55
                                        16:46
                                        16:32
                                        16:13
                                        16:01
                                        15:45
                                        15:22
                                        15:05
                                        14:52
                                        14:33
                                        14:06
                                        12:45
                                        12:33
                                        12:00
                                        11:59
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
                                        09:55
                                        09:46
                                        09:32
                                        09:15
                                        09:02
                                        09:55
                                        09:45
                                        09:32
                                        09:15
                                        09:01
                                        09:56
                                        09:46
                                        09:33
                                        09:24
                                        09:17
                                        09:01
                                        09:46
                                        09:35
                                        09:22
                                        09:12
                                        09:00
                                        09:56
                                        09:43
                                        09:32
                                        09:15
                                        09:01
                                        10:01
                                        09:46
                                        09:36
                                        09:26
                                        09:13
                                        09:01
                                        09:45
                                        09:33
                                        09:17
                                        09:01
                                        09:19
                                        09:01
                                        09:36
                                        09:28
                                        09:55
                                        09:32
                                        09:15
                                        09:02
                                        09:46
                                        09:32
                                        09:16
                                        09:01
                                        09:01
                                        09:45