Ապրիլի 10-ին Հայաստանյան Առաքելական եկեղեցին տոնախմբելու է Ծաղկազարդի՝ Փրկչի Երուսաղեմ հաղթական մուտքի տոնը։ Վաղ առավոտյան բոլոր եկեղեցիներում կատարվելու է Անդաստանի՝ աշխարհի չորս կողմերի օրհնության արարողություն։
Էջմիածնի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու ֆեյսբուքյան էջում տրված է մեկնաբանությունը, թե ինչ է Անդաստանի արարողությունը և ինչպես է կատարվում արարողությունը.
Անդաստանի արարողության խորհուրդը աշխարհի չորս կողմերի օրհնությունն է: Հնում անդաստանի արարողությունը կատարվել է եկեղեցուց դուրս` արտերի և այգիներ մեջ: Եկեղեցական տոնացույցի համաձայն` «անդաստան ելանել» կամ «անդաստան օրհնել» նշանակում է եկեղեցու ատյանում շրջելով` աշխարհի չորս կողմերն օրհնել:
Արարողության ժամանակ հոգևոր դասը խաչով, խաչվառով, մոմերով, քշոցներով և Ավետարանով, երգելով նախ օրհնում է արևելքը և Հայոց Հայրապետությունը` ս. Խաչի և Ավետարանի նշանով, օրվա շնորհով և հանուն Սուրբ Երրորդության: Այնուհետեւ օրհնվում է արևմտյան կողմը աշխարհի և պահպանության խնդրանք է երգվում քրիստոնյա թագավորությունների և ազգերի համար:
Դեմքով դեպի հարավ կանգնելով` օրհնում են հարավային կողմը, երկրները, անդաստանները և տարվա պտղաբերությունը: Դեպի հյուսիս դառնալով` օրհվում են աշխարհի հյուսիսային կողմն ու այնտեղ գտնվող վանքերը, մենաստանները, քաղաքներն ու գյուղերը և նրանց բնակիչները:
Անդաստանի արարողությունը տոնացույցի համաձայն, տարվա ընթացքում կատարվում է հետևյալ տոներին. Զատկին, Երևման ս. Խաչին, Համբարձումին, Երկրորդ Ծաղկազարդին, Խաչվերացին, Կաթողիկե ս. Էջմիածնի տոնին, Պայծառակերպության` Վարդավառին, Աստվածածնի Վերափոխմանը, Ծաղկազարդին` առավոտյան և երեկոյան, Նոր Կիրակիին, Կարմիր Կիրակիին, Տյառնընդառաջին` երեկոյան, իսկ Աշխարհամատրան կամ Կանաչ Կիրակիին եւ Հինունքին` առավոտյան»։
11:22
10:44
10:02
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
09:01
17:48
17:33
17:06
10:44 08.11.25
11:22 08.11.25
10:02 08.11.25
09:33 07.11.25
11:16 07.11.25
11:46 07.11.25
12:03 07.11.25
12:21 07.11.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01