Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը ապրիլի 9-ին աշխատանքային այցով եղել է Մարտունու շրջանում:
Պետական նախարարը մասնակցել է Մարտունի քաղաքի Վլադիմիր Խաչատրյանի անվան արհեստագործական ուսումնարանում կարի աշխատարանի բացման արարողությանը, որը կյանքի է կոչվել «Ջենեսիս Արմենիա» և «Ամքոր Արմենիա» հիմնադրամների գործակցության արդյունքում: Աշխատարանը հագեցած է 10 արտադրական և 6 մասնագիտական կարի մեքենաներով:
«Ջենեսիս Արմենիա» կենտրոնի հիմնադիր տնօրեն Աբրահամ Գասպարյանի խոսքով, դերձակների ու ձևարարների վերապատրաստման եռամսյա դասընթացից հետո լավագույն մասնագետները կանցնեն աշխատանքի ավելի ընդարձակ ու հարմարավետ արտադրամասում՝ ապահովելով 15 աշխատատեղ:
Արտակ Բեգլարյանը ողջունել է ծրագիրը՝ այն համարելով հետագա համագործակցությունների սկիզբն ու արցախցուն իր հողի վրա ամուր պահելու խթաններից մեկը: Պետական նախարարը վերահաստատել է, որ ԱՀ կառավարությունը մշտապես կանգնելու է զարգացմանը միտված ծրագրերի կողքին: Այնուհետև պետական նախարարը և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Անահիտ Հակոբյանը ուսումնարանի ղեկավարության հետ քննարկել են հաստատության հետագա զարգացմանն անհրաժեշտ քայլերը:
Արտակ Բեգլարյանը շրջվարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանի հետ միասին Մարտունի քաղաքում մի շարք այլ հանդիպումներ է ունեցել շրջանի ու համայնքների ղեկավար կազմի հետ՝ քննարկելու իր համակարգման ոլորտներում իրականացվող մի շարք աշխատանքներ և տվել համապատասխան հանձնարարականներ:
Պետական նախարարն աշխատանքային օրն ավարտել է Մաճկալաշենում, որտեղ հանդիպել է բնակիչների հետ՝ առաջին ձեռքից ծանոթանալու առաջնագծամերձ այդ բնակավայրի հիմնախնդիրներին:
10:03
17:47
17:34
17:13
16:22
16:09
15:46
15:33
15:14
15:05
14:45
14:32
14:15
14:09
13:45
13:32
13:13
12:55
12:45
12:20
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01