Գերմանական RUF թյունինգային ընկերությունը, որը հայտնի է Porsche-ի սպորտային մեքենաների խորքային ձեւափոխումներով, ավելի քան 75 տարվա ընթացքում բացառիկ թյունինգային մոդելներ է ստեղծել: Շտուտգարտում արտադրված եւ թյունինգի ենթարկված եզակի մոդելներից է RT12 R-ը, որի հիմքում ընկած է 997 սերնդի Porsche 911 կուպեն, գրում է Мотор-ը:
Հնարավորություն է ստեղծվել աճուրդի ժամանակ ձեռք բերելու 13 օրինակով թողարկված RUF RT12 R մոդելներից մեկը, որը նաեւ երկու հետնաքարշակ սպորտային մեքենաներից մեկն է այս մոդելային շարքում: Ի դեպ, մեքենան գտնվում է կատարյալ վիճակում:
RUF Automobile-ը RT12 փաթեթը ներկայացրել է 2004 թ. աշնանը Էսենում կայացած թյունինգային նախագծերի ցուցահանդեսի ժամանակ: Ընկերության ներկայացրած աշխատանքը դարձել է 911 կուպեի առաջին խորքային վերափոխումների ծրագիրն աշխարհում:
Հիմնական փոփոխություններն ընդգրկել են տեխնիկական բնութագրիչները. 3.6 լիտր, 6 մխոցային շարժիչի աշխատանքային ծավալը հասցվել է 3,8 լիտրի, իսկ հզորությունը՝ 560 ձիաուժից 685-ի:
Հետնաքարշակ համակարգով մեքենաներից մեկն աճուրդի է հանվել Mecum աճուրդում: Մեքենայի գինը, որի վազքը 2015թ. ի վեր կազմում է 445 կմ, չի հաղորդվել:
18:00
17:46
17:36
17:19
17:07
16:55
16:46
16:32
16:13
16:01
15:45
15:22
15:05
14:52
14:33
14:06
12:45
12:33
12:00
11:59
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45