Երևանի պետական համալսարանում ապրիլի 12-ին կմեկնարկի Ծրագրավորման միջազգային թիմային ICPC մրցույթի՝ Հյուսիսային Եվրասիայի տարածաշրջանային եզրափակիչ փուլը: Ծրագրավորման աշխարհի ամենահին, ամենամեծ և ամենահեղինակավոր մրցույթը Երևանում կանցկացնեն Սանկտ Պետերբուրգից ժամանած Գենադի Կորոտկևիչը և Դմիտրի Ֆիլիպովը։ Մրցույթի նախօրեին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Գենադի Կորոտկևիչին և ԵՊՀ թիմերից մեկի մարզիչ, «CodeSignal» («ՔոդՍիգնալ») ընկերության ներկայացուցիչ Ալբերտ Սահակյանին: Ողջունելով հյուրերին՝ նախարարը վստահություն է հայտնել, որ աշխարհի ամենատիտղոսակիր օլիմպիականի՝ Գենադի Կորոտկևիչի ներկայությունը կոգևորի մրցույթի մասնակիցներին և կբացահայտի ապագա չեմպիոն դառնալու ուղին: Նշենք, որ Գենադի Կորոտկևիչը 11 տարեկանում առաջին անգամ մասնակցել է Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադային (IOI) և նվաճել արծաթե մեդալ։ Որպես մրցույթի ամենակրտսեր հաղթող՝ Գենադի Կորոտկևիչի հաղթանակները մեծ ուրախություն են պարգևել մրցութային հանձնաժողովին և մասնակիցներին: Նա դպրոցական միջազգային օլիմպիադայի (IOI) ռեկորդակիր է (6 ոսկե և 1 արծաթե մեդալ)։ Երեք անգամ եղել է բացարձակ հաղթող, ICPC-ի կրկնակի չեմպիոն է (երրորդ անգամ մասնակցել չի թույլատրվում)։ 2014-2021 թթ. Գենադի Կորոտկևիչն անընդմեջ հաղթել է Google Code Jam-ում, 4 անգամ՝ Facebook Hacker Cup-ում, 6 անգամ՝ TopCoder Open-ի մրցույթներում։ Ներկա պահին ունի ամենաբարձր վարկանիշը Codeforces-ում։ Գենադի Կորոտկևիչը սովորել է Սանկտ Պետերբուրգի ITMO համալսարանում, 2019 թվականին նույն բուհում ստացել է PhD։ Վահրամ Դումանյանը շեշտել է, որ պետք է անել հնարավորը՝ ծրագրավորման օլիմպիական շարժման հանրահռչակման, դրա զարգացման և գալիք սերունդներին փոխանցման համար: Նա գոհունակություն է հայտնել, որ մրցույթին ավանդաբար մասնակցող երեք հիմնական թիմերից (ԵՊՀ, Հայ-ռուսական համալսարան, Հայաստանի ամերիկյան համալսարան) բացի՝ այս տարի մրցույթին մասնակցում են նաև ՀՀ այլ բուհեր: Գենադի Կորոտկևիչն իր հերթին ներկայացրել է ծրագրավորման օլիմպիական շարժման ներկա վիճակը և դրա զարգացման նախադրյալները: Նա նշել է, որ ՌԴ և այլ երկրների բուհերի ուսանողների շրջանում առկա է մեծ հետաքրքրություն, և հույս հայտնել, որ համավարակով պայմանավորված խոչընդոտներն այլևս անցյալում են, քանի որ դրանք նվազեցրել էին անմիջական շփումը թիմերի միջև: Վահրամ Դումանյանը Գենադի Կորոտկևիչից և Ալբերտ Սահակյանից հետաքրքրվել է մրցույթի նախապատրաստական աշխատանքների անցկացման, թիմերի պատրաստվածության և ընթացիկ այլ հարցերի մասին: Նախարարը պատրաստակամություն է հայտնել աջակցելու մրցույթի՝ պատշաճ մակարդակով իրականացմանը և շեշտել, որ ներկայում Հայաստանում ստեղծված են ինտելեկտուալ, գիտական և բիզնես նախադրյալներ՝ ՏՏ ոլորտում հաջող գործունեություն ծավալելու համար: Հավելենք, որ Ծրագրավորման միջազգային թիմային ICPC մրցույթը կանցկացվի միաժամանակ 5 քաղաքներում՝ Երևան, Սանկտ Պետերբուրգ, Բառնաուլ, Ալմաթի և Մինսկ, կմասնակցի 111 երկիր՝ բաշխված ըստ տարածաշրջանների: Երևանյան մրցույթի կազմակերպիչներն են Երևանի պետական համալսարանը և «CodeSignal» («ՔոդՍիգնալ») ընկերությունը։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01