Հրապարակվել է Եվրոպայի խորհրդի 2021 թվականի տարեկան քրեական վիճակագրությունը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարարությունը։
«Մեր երկիրը շարունակում է ամրապնդել նախորդ տարիների վիճակագրությամբ գրանցած մի շարք ցուցանիշներ և ապահովում՝ դրանց կայունությունը։
Ըստ զեկույցի՝ Հայաստանում ԵԽ այլ երկրների համեմատ կրկին նկատվել է ազատազրկման մակարդակի նվազում 11%-ի չափով (2018 թվականին Հայաստանի ՔԿՀ-ներում պահվել է 3536, 2019 թ-ին՝ 2266, 2020թ-ին՝ 2221 անձ, իսկ հաշվետու ժամանակահատվածում՝ 1976 անձ)։
Զեկույցում համեմատական է տարվել նաև 2011 և 2021 թվականների միջև և արձանագրվել, որ 2011 թվականի համեմատությամբ Հայաստանն արձանագրել է բանտային բնակչության թվի 52 % կրճատում, որը համեմատական աղյուսակում երրորդ լավագույն արդյունքն է:
Նույն զեկույցի համաձայն՝ ներկայում Հայաստանը 100 հազար բնակչի հաշվով անազատության մեջ գտնվողների թվով դասվում է ամենացածր ցուցանիշն ունեցող երկրների շարքին և համեմատելի է Գերմանիայի, Նիդերլանդների, Շվեյցարիայի հետ:
Հայաստանում 2021 թվականին կին բանտարկյալների թիվը կազմել է 2.3% ընդհանուր համամասնությունից, որը շատ ավելի ցածր է եվրոպական միջինից։
Հայաստանի վերաբերյալ մյուս դրական ցուցանիշն այն է, որ 100 տեղի հաշվով բանտային բնակչության խտությամբ Հայաստանը դասվում է ամենացածր ցուցանիշն ունեցող երկրների շարքին՝ 36.8 անձ: Սա գրեթե երեք անգամ ցածր է եվրոպական միջինից (102 անձ): Այս ցուցանիշով Հայաստանը դասակարգման աղյուսակում զիջում է միայն մեկ երկրի»,- ասվում է հաղորդագրությունում:
10:03
17:47
17:34
17:13
16:22
16:09
15:46
15:33
15:14
15:05
14:45
14:32
14:15
14:09
13:45
13:32
13:13
12:55
12:45
12:20
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01