Հունգարիան եւ Ավստրիան կասկածի տակ են դրել երկու ռուս ձեռնարկատիրոջ՝ «սեւ ցուցակում» ներառելու ԵՄ որոշումը, սակայն, ի վերջո, համաձայնել են այդ քայլին այլ կառավարությունների ճնշումից հետո, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Եվրամիության դիվանագետներին եւ պաշտոնյաներին: Անցած ուրբաթ ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ էր ընդունել, որի շրջանակներում սեւ ցուցակում էին հայտնվել նաեւ Մոշե Կանտորը եւ Գերման Գրեֆը: Հունգարիայի եւ Ավստրիայի մտավախությունները Կանտորի եւ Գրեֆի՝ սեւ ցուցակում հայտնվելու վերաբերյալ ընդգծում են այն դժվարությունները, որոնց ԵՄ-ն բախվում է Ռուսաստանի դեմ միասնական ճակատով հանդես գալու հարցում: Էստոնիայի եւ Լիտվայի բանագնացները հաջողությամբ կոչ են արել իրենց գործընկերներին չբացառել երկու տղամարդկանց ցուցակից, ասել են դիվանագետները: Կանտորը, որը պարարտանյութ արտադրող ռուսական «Ակրոն» ընկերության հիմնական բաժնետերն է, նաեւ բարերար է, ով ղեկավարում էր Եվրոպայի հրեական կոնգրեսը (ԵՀԿ): Նրա նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվել նախագահ Վլադիմիր Պուտինի հետ սերտ կապերի համար, ասվում է ԵՄ պատժամիջոցների փաստաթղթում։ Մեծ Բրիտանիայի եւ Ռուսաստանի քաղաքացի Կանտորն արդեն իսկ պատժամիջոցների է ենթարկվել Լոնդոնի կողմից, եւ ԵՀԿ-ն հայտարարել է, որ նա հեռանում է նախագահի պաշտոնից: Հունգարիան եւ Ավստրիան կասկածի տակ են դրել Կանտորի դեմ գործողություններն անցյալ չորեքշաբթի ԵՄ դիվանագետների հանդիպման ժամանակ, հայտնել են հանդիպմանը ներկա պաշտոնյաները: Նրանց խոսքով՝ Հունգարիայի ներկայացուցիչը զարմանք է հայտնել Կանտորի՝ սեւ ցուցակում հայտնվելու կապակցությամբ, ով մրցանակներ է ստացել ԵՄ մի շարք երկրներից, այդ թվում՝ Ավստրիայից, Իտալիայից եւ Ֆրանսիայից։ Աղբյուրների փոխանցմամբ՝ հանդիպմանն Ավստրիայի ներկայացուցիչները լրացուցիչ տեղեկություններ է խնդրել այն մասին, թե ինչու է Կանտորը ներառվել ցուցակում: Հանդիպմանը Հունգարիան կասկածի տակ է դրել նաեւ «Սբերբանկ»-ի ղեկավար Գերման Գրեֆի ընդգրկումը սեւ ցուցակում:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55