ԱԺ քառօրյա նիստի սկզբում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ չեն մասնակցելու նիստերին և մեկնելու են Արցախ։
«Հայաստանի ու Արցախի առաջ լրջագույն մարտահրավերներ են ծառացել՝ պայմանավորված միջազգային գլոբալ ճգնաժամով և Թուրքիայի ու Ադրբեջանի հակահայ վարքագծով։ Հայաստան և Պատիվ ունեմ դաշինքների նախաձեռնած հանրահավաքում նշվեցին երկրի անվտանգությանն առնչվող այն կարմիր գծերը, որոնցից այն կողմ որևէ իշխանություն իրավունք չունի քայլ անել: Մեզ համար սակարկելի չեն Հայաստանի հանրապետության Անկախության հռչակագրում նշված դրույթները՝ մեր տարածքային ամբողջականությունը, սուվերենությունը։ Անընդունելի ենք համարում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ տարբերակ, որի դեպքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում։ Համոզված ենք, որ Հայաստանի օրվա իշխանություններն անկարող են լուծել ներքին ու արտաքին բազմաթիվ խնդիրներ
Վերջին զարգացումները հաստատում են այն մտահոգությունները, որ ամեն ինչ ընթանում է ադրբեջանա-թուրքական օրակարգով, սա պառնալիք է Հայաստանի տարածքային ամբողջականությանը, վտանգված է Արցախը։ Այսպես կոչված խաղաղության պայմանագրի շրջանակներում մեր ժողովրդին նախապատրաստում են նոր զիջումների, նոր պարտությունների, նոր նվաստացման։ Իրեն իրավիճակին ոչ համարժեք է դրսևորում խորհրդարանական մեծամասնությունը, որը մեր իրական օրակարգերն ԱԺ-ում առաջնահերթորեն քննարկելու ու լուծումներ գտնելու փոխարեն բացարձակ ձեռնպահ կեցվածք է ընդունում, մանավանդ, երբ հարցը վերաբերում է Արցախին։ Եվ կցված լինելով գործադիր իշխանությանը՝ ապաքաղաքական է դարձնում քաղաքական թիվ մեկ ինստիտուտը՝ խորհրդարանը։
Ելնելով ստեղծված իրավիճակից՝ խորհրդարանական ընդդիմությունը հայտարարում է, որ չի մասնակցելու այս շաբաթվա նիստերին ու քվեարկություններին։ Մենք մեկնում ենք Արցախ ու Հայաստանի Հանրապետության սահմանամերձ մարզեր՝ որպես շարունակություն մեր հայրենակիցների հետ անմիջական շփման։ Լինելու ենք այնտեղ, որտեղ այսօր մեր երկրի առաջնահերթ օրակարգն է։ Վերահաստատելով մեր դիրքորոշումը՝ տեղադրում եմ Արցախի Հանրապետության դրոշը, պահպանենք այս դրոշը, քանզի պաշտպանելով Արցախը, պաշտպանում ենք Հայաստանը»,- ասաց Սեյրան Օհանյանը՝ Արցախի դրոշը տեղադրելով ԱԺ ամբոինին։ «Պատիվ ունեմ» խմբակցությունը ևս հայտարարեց, որ մեկնում են Արցախ։
16:48
16:32
16:13
15:58
15:48
15:36
15:17
14:22
13:29
13:14
12:48
12:35
12:16
11:55
11:35
11:21
11:18
11:05
10:57
10:45
11:55 19.06.25
14:22 18.06.25
13:43 18.06.25
14:58 18.06.25
20:49 18.06.25
13:29 19.06.25
18:43 18.06.25
13:14 19.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03