Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկսում է քվեարկություն՝ որոշելու հայ ֆուտբոլիստների՝ 30 տարիների խորհրդանշական հավաքականը: Առիթը Ֆեդերացիայի 30-ամյակն է։
Առաջարկվում է քվեարկության միջոցով որոշել վերջին 30 տարիների լավագույն ֆուտբոլիստներին՝ ըստ դիրքերի:
Թեկնածուներն առաջադրվել են ՀՖՖ Հասարակայնության հետ կապերի և Լրատվության բաժնի, ՀՖՖ գործող և վետերան ֆուտբոլիստների հիմնադրամի անդամների և ՀՖՖ Տեխնիկական տնօրինության մասնագիտական խորհրդի քննարկումների արդյունքում:
Հաշվի են առնվել թեկնածուների՝ վերջին 30 տարիների ընթացքում ինչպես Հայաստանի ազգային հավաքականում, այնպես էլ Հայաստանի առաջնություններում, այլ երկրների ազգային առաջնություններում և եվրոպական ակումբային մրցաշարերում ունեցած ելույթները:
Քվեարկությունն անցկացվելու է 8 անվանակարգերում՝ Լավագույն դարպասապահ, լավագույն աջ պաշտպան, լավագույն կենտրոնական պաշտպաններ, լավագույն ձախ պաշտպան, լավագույն աջ կիսապաշտպան, լավագույն կենտրոական կիսապաշտպաններ, լավագույն ձախ կիսապաշտպան, լավագույն ենթահարձակվող/ հարձակվող:
Յուրաքանչյուր անվանակարգում խորհրդանշական հավաքականը համալրելու է առավելագույն ձայն ստացած մասնակիցը: Կենտրոնական պաշտպանների, կենտրոնական կիսապաշտպանների և ենթահարձակվողի ու հարձակվողի կատեգորիայում խորհրդանշական հավաքականը համալրելու են առավելագույն ձայներ ստացած 2 մասնակիցները:
Որոշ անվանակարգերում 2-րդ, իսկ որոշներում 3-րդ և 4-րդ տեղեր զբաղեցրած թեկնածուներն ընդգրկվելու են խորհրդանշական հավաքականի պահեստայինների թվում:
Ցանկացած անվանակարգում երկու և ավելի թեկնածուների՝ հավասար քանակի ձայներ հավաքելու դեպքում կանցկացվի լրացուցիչ քվեարկություն այդ մասնակիցների միջև:
Քվեարկության արդյունքները չեն հրապարակվելու ըստ դիրքերի, այլ հրապարակվելու են վերջին քվեարկությունից հետո, երբ պարզ կլինի խորհրդանշական հավաքականի ամբողջական կազմը:
Առաջին քվեարկությամբ որոշելու ենք վերջին 30 տարիների լավագույն հայ դարպասապահին: Քվեարկելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով, ընտրել յուրաքանչյուր դիրքում նախընտրած թեկնածուին և հաստատել ընտրությունը:
Քվեարկությանը կարող են մասնակցել են Facebook-ում ՀՖՖ պաշտոնական էջի հետևորդները, որոնք պետք է անպայման ունենան իրապես գրանցված էլ.հասցե:
Քվեարկության վերջնաժամկետն է ապրիլի 17-ը՝ 18:00:
09:04
15:19
15:02
14:45
14:23
14:07
13:06
12:33
12:16
11:55
11:42
11:23
11:08
10:48
10:27
10:02
09:48
09:19
09:03
12:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44