ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձավ իր և Ադրբեջանի ԱԳ նախարարի հեռախոսազրույցի մանրամասներին։
«Այո, տեղի է ունեցել իմ և Ադրբեջանի ԱԳ նախարարի հեռախոսազրույցը, որևէ գաղտնիք այդտեղ չկա։ Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ։ Քննարկել ենք այն, ինչ վերջին մեկ տարվա ընթացքում քննարկվել է և արձանագրվել է նաև Բրյուսելում երկրների ղեկավարների հանդիպման արդյունքներով։ Այն է՝ սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ստեղծման մեխանիզմները, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք ենթադրյալ կարգավորման պայմանագրին ուղղված բանակցությունների մեկնարկի շուրջ պատկերացումները»,- ասաց նա։
Արարատ Միրզոյանն անդրադարձավ հարցին, թե Հայաստանը հե՞տ է կանգնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդությամբ խաղաղության բանակցությունների մեկնարկի առաջարկից։ «Մեր պատկերացումները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության վերաբերյալ ամբողջությամբ մնում են ուժի մեջ։ Մենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը տեսնում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում։ Ըստ էության, այն կոնֆերանսը, որով հիմնադրվել է այդ ձևաչափը, այդ կոնֆերանսի որոշումն աշխարհում ոչ ոք չի չեղարկել, այն ուժի մեջ է։ Ցավոք սրտի, գիտեք, որ համանախագահող երկրների միջև հարաբերություններն այս պահին հայտնի պատճառներով այդքան բարենպաստ չեն, որպեսզի նրանք երեքով կարողանան քննարկում կազմակերպել։ Մենք չենք կարող թույլ տալ, որ այդ առումով որևէ վակուում առաջանա։ Բայց ես ձեռնպահ կմնայի այդպիսի ձևակերպում տալ, որ Բրյուսելում երկկողմ ձևաչափ էր, երկկողմ ձևաչափ գոյություն չունի, երկկողմ բանակցություններ տեղի չեն ունեցել։ Եղել է խոսակցություն բանակցությունների մեկնարկի մասին, ոչ թե բովանդակային բանակցություններ»,- ասաց նա։
16:48
16:32
16:13
15:58
15:48
15:36
15:17
14:22
13:29
13:14
12:48
12:35
12:16
11:55
11:35
11:21
11:18
11:05
10:57
10:45
11:55 19.06.25
14:22 18.06.25
13:43 18.06.25
14:58 18.06.25
20:49 18.06.25
13:29 19.06.25
18:43 18.06.25
13:14 19.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03