Թուրքիայից Եվրամիության երկրներ կատարվող արտահանման ծավալները 2022-ի առաջի եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 21 տոկոսով՝ հասնելով 23 մլրդ 780 մլն 323 հազար դոլարի։ Արտահանման ամենաշատ ծավալներն ուղղվել են դեպի Գերմանիա։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ըստ Թուրքիայի արտահանողների ասամբլեայի տվյալների` Թուրքիայի արտահանումը 2022 թ. հունվար-մարտ ամիսներին աճել է 20.8 տոկոսով և կազմել 60 մլրդ 287 միլիոն դոլարի։ Հիշյալ ասամբլեայի նախագահ Իսմայիլ Գյուլլեն հայտարարել է, որ այս տարի իրենք սկսել են իրականացնել արագ արտահանումներ դեպի իրենց ամենամեծ շուկա՝ ԵՄ և հավելել, որ Թուրքիան աչքի է ընկնում ապրանքների և արդյունաբերական արտադրության ոլորտների իր բազմազանությամբ, զարգացած ենթաարդյունաբերությամբ, ճկուն և արագ արտադրական կառուցվածքով, արտադրանքի ստանդարտների ԵՄ-ի հետ ներդաշնակեցմամբ, ուժեղ լոգիստիկ ծառայություններով, մեծ նավահանգստային և տրանսպորտային կարողություններով և արտահանման ֆինանսավորման ընդլայնված հնարավորություններով:
Ընդգծելով, որ Թուրքիան ԵՄ-ի կայուն և հուսալի առևտրային գործընկերն է՝ Իսմայիլ Գյուլլեն նշել է, որ մինչև 2022 թ. իրենց նպատակն է հասնել 250 մլրդ դոլարի արտահանման։
Հայտարարելով, որ Թուրքիան համաշխարհային առևտրում առանձնանում է որպես հուսալի նավահանգիստ՝ Գյուլլեն նշել է, որ նման բնութագրագրականով Թուրքիան խոստանում է փոխշահավետ առևտրային գործընկերություն ԵՄ երկրների հետ։
09:04
15:19
15:02
14:45
14:23
14:07
13:06
12:33
12:16
11:55
11:42
11:23
11:08
10:48
10:27
10:02
09:48
09:19
09:03
12:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44