ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը ապրիլի 13-ին այցելել է Երևանի կաշվի գործարան՝ ծանոթանալու արտադրական հզորություններին, գործունեությանն ու առկա խնդիրներին։ Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ գործարանը 2016-ին ձեռք են բերել սփյուռքահայ Հայկազ եղբայրները, որոնք մինչ այդ կաշեգործությամբ զբաղվել են Նիդեռլանդներում։ Գործարանի համասեփականատեր Երվանդ Հայկազի և տնօրեն Արսեն Թուֆենկջիի ուղեկցությամբ Ռաֆայել Գևորգյանը շրջել է արտադրամասերում՝ ծանոթանալով հումքի մշակման գործընթացին`քննարկելով հումքի որակի բարձրացմանը, նորագույն սարքավորումների ներդրմանը, տեղական կաշեգործական արտադրանքի մրցունակության բարձրացմանը, արտադրության և արտահանման արդյունավետ կազմակերպմանը վերաբերող մի շարք հարցեր։ Սկզբնական շրջանում գործարանը արտադրում էր միայն կիսապատրաստված կաշի (wet blue), այսօր արդեն արտադրում են վերջնական մշակված կաշի` հիմնական մասը սպառելով է Հայկական բանակի և այլ ուժային կառույցների համար կոշիկներ կարող արտադրողին։ Ընկերությունը համալրված է փորձառու և երիտասարդ մասնագետներով, սակայն մասնագիտական կադրերի պակասը մնում է առաջնային խնդիր: Գործարանի արտադրության ծավալը ներկա պահին կազմում է շուրջ 14 մլն դմ2, արտադրական հզորությունները լիարժեք օգտագործելու դեպքում ցուցանիշը հնարավոր է կրկնապատկել: Այդ նպատակով գործարանի ղեկավարությունը նախատեսում է ընդլայնել իր արտադրական տարածքները ՀՀ մարզերում։ Անդրադառնալով պետական աջակցության գործիքներին և մեխանիզմներին՝ Ռաֆայել Գևորգյանը տեղեկացրել է, որ էկոնոմիկայի նախարարությունը նախաձեռնել է կոշիկի/կաշվի արտադրանքի ոլորտի ռազմավարության մշակումը, որի նպատակն է բարելավել ոլորտի կայուն տնտեսական զարգացման պայմանները և աջակցել ներառական աճին: Ծրագիրը Ֆինանսավորվում է «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից՝ Գերմանիայի Դաշնային տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) պատվիրակմամբ: Ընկերության ղեկավարներին ներկայացվել է նաև Տնտեսության արդիականացման միջոցառման շրջանակներում տրամադրվող վարկերի և լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորումը, որից կարող են օգտվել նաև կաշեգործության ոլորտում գործող կազմակերպությունները։ Ռաֆայել Գևորգյանը պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակում աջակցել հանդիպման ընթացքում բարձրացված խնդիրների կարգավորմանը։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01