Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում մի շարք թեզեր է առաջ քաշում, որոնք, ըստ նրա, կօգնեն ավելի լավ պատկերացում կազմել հայ-ադրբեջանական բանակցությունների, միջազգային հանրության դերի մասին։ Գրառումը կարդացեք ստորև։
«Արցախի, հայ-ադրբեջանական բանակցությունների, միջազգային հանրության դերի մասին ավելի լավ պատկերացում կազմելու համար մի քանի թեզեր պետք է ֆիքսենք:
- Արցախի կոնֆլիկտը աշխարհաքաղաքական կոնֆլիկտ է, որտեղ հարաբերություններ են պարզում գերտերությունները Հարավային Կովկասում դոմինանտության համար, նաև կարևորագույն կոմունիկացիաների բացման, վերահսկման, կամ դրանց խոչընդոտման համար:
- Արցախի երկրորդ պատերազմի ժամանակ Հայաստանի դեմ կռվել է միջազգային կոնսորցիում՝: Ադրբեջանը կողմից.
. Թուրքիան՝ մոտ 200 սպաների մասնակցությամբ, օպերատիվ կառավարմամբ, նյութա-տեխնիկական մատակարարմամբ, հատուկ ջոկատայիններով,
. Իսրայելը՝ ռազմական տեխնիկայի մատակարարմամբ ու դրանց օպերատիվ կառավարման մասնագետներով,
. Բրիտանիան դիվանագիտական ու, ամենայն հավանականությամբ, հետախուզական ու քաղաքական տվյալների տրամադրման միջոցով,
. Պակիստանը, ըստ որոշ տվյալների, հատուկ ջոկատայիններով ու Սիրիայի իսլամիստները, որպես պատերազմի միս:
Մյուս կողմից Իրանն էր որպես զսպող ուժ մասնակցում, որպեսզի կարմիր գծերը Ադրբեջանը չհատի
Նրանցից յուրաքանչյուրն իր խնդիրներն էր լուծում:
Արդյունքում Ռուսաստանն ու Թուրքիան Ադրբեջանի տարածքում իրենց լեգիտիմ ռազմական ներկայությունը ապահովեցին:
Ինչի է կարևոր սա հասկանալ, որպեսզի պարզ լինի, որ հետագայում ևս այդ գերտերությունների շահերին համապատասխան, կամ շահերի բախման պայմաններում է գործընթացը շարունակվելու ու բացարձակապես կապ չունի, որ Հայաստանի բանակն է ավելի ուժեղ, թե Ադրբեջանի, ով որքան զենք ու զորք ունի: Անհրաժեշտության դեպքում զենք էլ կտան ում որ պետք է, վարձկաններ էլ կուղարկեն: Դա այլևս էական չի: Ավելի էական է արդյունավետ քաղաքականություն ու դիվանագիտություն վարելը: Դիվանագիտության պահով, ոնց հասկանում եմ, վիճակն ավելի խայտառակ է, քան բանակում»:
10:03
17:47
17:34
17:13
16:22
16:09
15:46
15:33
15:14
15:05
14:45
14:32
14:15
14:09
13:45
13:32
13:13
12:55
12:45
12:20
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01