Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 15-ի նիստում հավանություն չտվեց «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխությունների նախագծին:
Նախագծով նախատեսվում է փոփոխություններ կատարել ՀՀ քաղաքացիության վերականգնման կարգը նախատեսող հոդվածում՝ հիշյալ ընթացակարգը պարզեցնելու նպատակով՝ նախատեսելով քաղաքացիության վերականգնման հիմքերի, այդ հարցը լուծող սուբյեկտների և ժամկետների վերաբերյալ նոր կարգավորումներ:
Մասնավորապես՝ նախատեսվում է ՀՀ քաղաքացիությունը վերականգնելու կամ քաղաքացիության վերականգնումը մերժելու վերաբերյալ որոշումն ընդունելու լիազորությունը վերապահել՝ ՀՀ-ում գտնվելու դեպքում՝ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությանը, իսկ օտարերկրյա պետությունում գտնվելու դեպքում՝ օտարերկրյա պետություններում գործող ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններին՝ ԱԱԾ-ի կողմից տրամադրված դրական եզրակացության հիման վրա:
Նախագծի վերաբերյալ Կառավարության առաջարկության մեջ նշվում է.
«Օրենքի նախագծի ընդունումը խնդրահարույց է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի 14-րդ հոդվածի մեկնաբանման տեսանկյունից:
ՀՀ քաղաքացիություն շնորհելու (այդ թվում՝ վերականգնելու) և ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերը ենթակա են լուծման ՀՀ նախագահի կողմից և հանդիսանում են նրա բացառիկ սահմանադրական լիազորությունը, ուստի հարկ է նշել, որ քաղա-քացիության շնորհման դեպքերի և ընթացակարգի ցանկացած փոփոխության պարագայում ՀՀ քաղաքացիություն կարող է շնորհվել բացառապես ՀՀ նախագահի հրամանագրով:
ՀՀ քաղաքացիությունը վերականգնելու վերաբերյալ որոշման ընդունումը, միայն ԱԱԾ-ի կողմից տրված դրական եզրակացությամբ պայմանավորելը խնդրահարույց է, և տվյալ պարագայում ամբողջությամբ չի ապահովվի օրենքի 13-րդ հոդվածի 7-րդ պարբերությամբ սահմանված՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումի մերժման տարբեր հիմքերի առանձնակի պարզաբանումը: Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով քաղաքացիությունը դադարեցնելը, անկախ ԱԱԾ դրական եզրակացությունից, արդեն իսկ բավարար է ՀՀ քաղաքացիությունը վերականգնելը մերժելու համար, քանի որ այն նախկինում ձեռք է բերվել կեղծ փաստաթղթերի կամ կեղծ տվյալների հիման վրա:
Բացի այդ՝ նախագծով առաջարկվում է սահմանել դիմումի վերականգման հստակ ժամկետ, այն է՝ դիմումը լիազոր մարմնի կողմից ստանալուց հետո մեկամսյա ժամկետում, մինչդեռ հարկ է նշել, որ կարգի դրույթներով սահմանված են եզրակացությունների տրամադրման ժամկետներ՝ օրենքով սահմանված առանձին փաստերի ստուգման համար, իսկ կարգի 21-րդ կետով նաև նախատեսված է կարգավորում, համաձայն որի՝ լրացուցիչ տեղեկություններ ստանալու անհրաժեշտության դեպքերում Ազգային անվտանգության ծառայությունը եզրակացությունը ներկայացնելու ժամկետը կարող է երկարաձգել մինչև 15 օրով:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ նախագծով նախատեսվող՝ քաղաքացիության վերականգնման իրականացման համար դիմումը լիազոր մարմնի կողմից ստանալուց հետո 1-ամսյա ժամկետի սահմանումը ողջամիտ չէ:
Ամփոփելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ բարձրացված խնդիրների համա¬տեքստում՝ անհրաժեշտ է ձեռնպահ մնալ նախագծի ընդունումից»:
10:03
17:47
17:34
17:13
16:22
16:09
15:46
15:33
15:14
15:05
14:45
14:32
14:15
14:09
13:45
13:32
13:13
12:55
12:45
12:20
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01