Պետք է իրատես լինել եւ հասկանալ, որ միջազգային հանրությունը երկար չի հանդուրժելու Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրադրությունը, քանի որ այն սպառնում է տարածաշրջանային համագործակցությանն ու անվտանգությանը, ինչպես նաեւ Արեւմուտքի նավթային շահերին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ընդդիմադիր պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը:
«Պետք է իրատես լինել եւ հասկանալ, որ միջազգային հանրությունը երկար չի հանդուրժելու Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրադրությունը, քանի որ այն սպառնում է տարածաշրջանային համագործակցությանն ու անվտանգությանը, ինչպես նաեւ Արեւմուտքի նավթային շահերին։
Վտանգավոր մոլորությունն այն է, թե Ղարաբաղի հակառակորդը Ադրբեջանն է, որին կարելի է հեշտությամբ ծնկի բերել։ Իրականում, սակայն, Ղարաբաղի հակառակորդը միջազգային հանրությունն է, որին մենք, փաստորեն, ձեռնոց ենք նետել»։
Լևոն Տեր-Պետրոսյան
1 նոյեմբերի, 1997 թ.
1998-ի իշխանափոխությունը և դրան հաջորդած բանակցությունները Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ամբողջությամբ հերքեցին տերպետրոսյանական այն թեզը, թե, իբր, փուլայինից հրաժարումը նշանակում է պատերազմ, թե, իբր, միջազգային հանրությունը Ղարաբաղի հակառակորդն է, կամ այլ կերպ ասած՝ ԼՂՀ ինքնորոշման իրավունքի իրացման անհնարինության ու Արցախն Ադրբեջանի կազմից դուրս չտեսնելու կողմնակիցը:
Տևական բանակցություններից հետո ԵԱՀԿ Մինկսի խմբի համանախագահներ Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ 2007-ի նոյեմբերի 29-ին Մադրիդում ընդունեցին հակամարտության կարգավորման սկզբունքները, որոնց մեջ մասնավորապես նշված է. «Հղում կատարելով Հելսինկյան Եզրափակիչ Ակտի (1975թ.) ԵԱՀԿ/ԵԱԽՀ Մասնակից պետությունների միջև հարաբերությունները ուղղորդող սկզբունքների Հռչակագրին և մասնավորապես, 2-րդ հոդվածին`ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքից խուսափելու, 4-րդ հոդվածին`պետությունների տարածքային ամբողջականության, և 8-րդ հոդվածին` իրավահավասարության և ժողովուրդների ինքնորոշման վերաբերյալ:
Համաձայն այդ դրույթների, սույնով մենք կարգադրում ենք մեր արտգործնախարարներին՝ համագործակցելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, մշակել հակամարտության խաղաղ կարգավորման համապարփակ համաձայնագիր: ...
ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի պլեբիսցիտի միջոցով, որը ԼՂ բնակչությանը ընձեռում է կամքի ազատ և իրական արտահայտում: ...
Միջանկյալ ժամկետի ընթացքում, մինչև ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, վերջինիս բնակիչները կունենան որոշակի իրավունքներ և արտոնություններ»:
Փաստորեն, աշխարհը ոչ միայն Ղարաբաղի դեմ չէր, այլ ընդունում էր և ընդունում է Արցախի ինքնորոշման իրավունքի գոյությունը: Այլ հարց է, որ Հայաստանը պետք է տեր կանգնի ու հետևողական լինի այդ հարցում՝ զուգահեռաբար ապահովելով մարտունակ բանակի առկայություն, խաղաղություն և անվտանգ զարգացում: Ինչպես որ եղավ 1998-ի իշխանափոխությունից հետո:
«Այսօր միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է. մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը եւ միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի եւ Արցախի շուրջ»:
13 ապրիլի, 2022թ.
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ստում է: Նա կրկնում է 1997–ին հնչած ու գործնականում հերքված թեզը։
Իրականությունն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող որևէ երկիր չի հայտարարել, որ չեղարկում է Մադրիդյան սկզբունքները և պահանջում է ՀՀ-ից Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում իջեցնել նշաձողը, այսինքն՝ համաձայնել Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու ադրբեջանական պահանջներին: Ասել է թե՝ կարգավիճակի նշաձողն իջեցնելու, կամ ավելի պարզ՝ Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու միջազգային կոնսոլիդացիա գոյություն չունի: Համենայնդեպս նման հրապարակային հայտարարություն չկա: Այլ հարց է, որ Նիկոլ Փաշինյանն է ուզում, որ այդպիսի կոնսոլիդացիա լինի, որպեսզի ինքը հայ ժողովրդին «հիմնավորի», որ ինքը չէ Արցախը հանձնում ու մտնում թուրք-ադրբեջանական օրակարգի մեջ, այլ՝ միջազգային հանրությունն է դա ստիպում:
Չկա՛ նման բան: Որևէ երկիր չի՛ ստիպում Հայաստանին Արցախը համարել Ադրբեջանի մաս: Եթե կա նման պահանջ, ապա ցույց տվեք այդ պահանջը: Նիկոլ Փաշինյանի համար «միջազգային հանրությունը» Թուրքիան ու Ադրբեջանն են։ Այդ նրանք են պահանջում նշաձողի իջեցում։
Միջազգային հանրությունը շատ լավ հասկանում է Փաշինյանի ուզածը՝ իրենց ներքաշելու հանձնման գործընթացի մեջ, բայց չի մտնում այդ դաշտ, որպեսզի հետնիկոլական Հայաստանում կարողանա ոտատեղ ունենալ, քանզի և՛ ՌԴ-ն, և՛ Ֆրանսիան, և՛ ԱՄՆ-ը գիտեն, որ թուրք-ադրբեջանական օրակարգով շարժվող Փաշինյանը քաղաքական դիակ է և երկար կյանք չունի: Դրսում պատրաստվում են հետնիկոլական Հայաստանի վրա ազդեցություն ունենալու համար պայքարին:
Շատ կարևոր է, որ առաջին հերթին հայ ժողովուրդը պատրաստ լինի իշխանափոխության, արժանապատիվ խաղաղության օրակարգով շարժվելուն, միջազգային հանրության ու հատկապես ՌԴ-ի հետ ճիշտ աշխատելուն և մեր երկրին այս վիճակից դուրս բերելուն:
Պատրաստվե՛ք»,- գրել է նա։
18:04
17:42
17:03
16:45
16:44
16:33
16:26
16:15
15:54
15:37
15:17
15:02
14:42
14:25
14:10
14:06
14:00
13:42
13:33
13:21
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03