Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, զեկուցելով հերթական հանձնարարականը, Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի ղեկավար Գևորգ Ավետիսյանը հայտնեց, որ վճարային նոր համակարգի ներդրման մրցույթի և գնման գործընթացի հետ կապված որոշակի հարցեր են առաջացել, կճշտի և օրվա ընթացքում կներկայացնի քաղաքապետին: Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ցանկացավ իմանալ, թե կոնկրետ ինչին է վերաբերում խնդիրը և հիշեցրեց, որ այդ հարցն արդեն երեք շաբաթ է քննարկում են գործակարգավարական խորհրդակցությունների ժամանակ, բայց արդյունք չկա: Մետրոպոլիտենի տնօրենը ստույգ պատասխան չտվեց: «Պարո՛ն Ավետիսյան ջան, երկու հարց ունեք հանձնարարականով, եթե ես ձեր տեղը լինեի գործակարգավարականին գալուց առաջ մանրամասն կտեղեկանայի, թե ինչ խնդիրներ կան»,-մետրոպոլիտենի տնօրենին դիմեց Երևանի քաղաքապետը:
Գևորգ Ավետիսյանն ասաց, որ հանձնարարել է ստորաբաժանումներին և ճշտելուց հետո գնման գործընթացը կսկսեն: Քաղաքապետը հակադարձեց. «Երեք շաբաթ է ես էլ եմ հանձարարել, բայց ոչ մի բան չի արվում: Տենց որ պռոստը հանձնարարեմ և հանձնարարականները կատարվի՝ ամեն ինչ իդեալական կլինի»: Նա հետաքրքրվեց, թե ինչ կոնկրետ խնդիր կա: Ավետիսյանը հայտնեց, որ մետրոպոլիտենի համապատասխան ստորաբաժանումները կարծիք պետք է հայտնեն և վստահեցրեց, որ շաբաթվա ընթացքում անպայման կպատասխանի: Հրաչյա Սարգսյանն էլ ավելացրեց, որ հարցն առաջնահերթ է և վաղն անպայման կարծիք հայտնեն, Գևորգ Ավետիսյանն ի պատասխանն ասաց՝ կփորձի: «Փորձում-փորձում եք՝ ինչ-որ չի փորձվում, չի լինում, առաջ չի գնում»,- հայտնեց քաղաքապետը և եզրակացրեց, որ մետրոպոլիտենում խնդիր կա:
Աղբյուր` Panorama.am
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
09:01
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
09:33 07.11.25
12:36 07.11.25
12:21 07.11.25
11:16 07.11.25
11:46 07.11.25
12:03 07.11.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01