Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը ապրիլի 18-ին ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Աննա-Կարին Օստին և Իրավաբանական բաժնի ղեկավար Անդրեյ Արյուպինին։ Այս մասին հայտնեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից
Քրիստիննե Գրիգորյանը, ողջունելով գործընկերներին, բարձր է գնահատել Պաշտպանի գրասենյակի և ՄԱՓԳՀ/UNHCR առաքելության միջև համագործակցության մակարդակը և իր հաստատակամությունը հայտնել խորացնելու փոխգործակցությունը մի քանի թիրախային ուղղություններով։
Աննա-Կարին Օստինն իր հերթին, ներկայացնելով ՄԱՓԳՀ/UNHCR առաքելության նպատակը Հայաստանում, ընդգծել է, որ Պաշտպանի գրասենյակի հետ համագործակցությունը հիմնված է արժեքների ու նման առաքելության վրա, քանի որ երկուստեք միևնույն նպատակադրումն է՝ փախստականների, տեղահանվածների, ապաստան հայցողների և քաղաքացիություն չունեցող անձանց պաշտպանվածության ապահովման հարցում։
Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է Արցախից տեղահանված անձանց խնդիրների համախումբը, որն այս ընթացքում Պաշտպանի հաստատության կողմից հաշվառվել է, այդ թվում՝ Պաշտպանի մարզային այցելությունների ու ընտանիքների հետ առանձնազրույցների միջոցով։
Անդրադառնալով փախստականների, տեղահանվածների, ապաստան հայցող և քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքների պաշտպանության օրենսդրական բարեփոխումներին՝ Պաշտպան Գրիգորյանը ներկայացրել է Ազգային ժողովին ու գործադիր իշխաննությանը կարծիքներ և առաջարկներ ներկայացնելու Պաշտպանի Սահմանադրական մանդատը, և այդ համատեքստում իր պատրաստակամությունը հատնել կապող օղակ հանդիսանալ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի և Ազգային Ժողովի միջև՝ արձանագրված խնդիրների օրենսդրական մակարդակում ինստիտուցիոնալ լուծումներ գտնելու նպատակով։ Աննա-Կարին Օստինն իր հերթին բարձր է գնահատել օրենսդրական մակարդակում ներազդելու և բազմաթիվ խնդիրներ կանխարգելելու Պաշտպանի նպատակադրած գործելաոճը։
Հաջորդիվ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ակտիվացնելու ՄԻՊ Սյունիքի մարզային և ՄԱՓԳՀ/UNHCR առաքելության Գորիսի մասնաճյուղի միջև համագործակցությունը՝ գործնական մակարդակում տեղահանված, ապաստան հայցող անձանց խնդիրներին մոտ լինելու և համարժեք օպերատիվ լուծումներ գտնելու նպատակով։
Հանդիպման ընթացքում ընդգծվել է նաև համատեղ փասահավաք առաքելությունների և իրազեկման գործողությունների իրականացման կարևորությունը և այս ու նախանշած այլ ուղղություններով համագործակցությունը խորացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։
09:04
15:19
15:02
14:45
14:23
14:07
13:06
12:33
12:16
11:55
11:42
11:23
11:08
10:48
10:27
10:02
09:48
09:19
09:03
12:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44