Չիկագոյում եգիպտացորենի ֆյուչերսները գրեթե մեկ տասնամյակի ընթացքում առաջին անգամ գերազանցել են մեկ բուշելի (38,6 կգ քաշով տուփ) դիմաց 8 դոլարը: Արժեքը ռեկորդային մակարդակի է մոտեցել Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով, որոնք սպառնում են խաթարել մատակարարումները և մեծացնել ԱՄՆ-ից հացահատիկի պահանջարկը, գրում է «Լենտա»-ն՝ հղում անելով Bloomberg-ին: Ուկրաինայի հակամարտությունը խաթարել է մատակարարման շղթաները մի տարածաշրջանում, որը կազմում է բերքի արտահանման մեկ հինգերորդը: Ըստ աղբյուրի՝ Ռուսաստանի գործողությունները կարող են նաև շարքից հանել ուկրաինական ցանքատարածությունը՝ զգալիորեն նվազեցնելով մատակարարումը, իսկ ԱՄՆ արտադրանքը կարող է թանկանալ պարարտանյութերի գների կտրուկ աճի և պահանջարկի ավելացման պատճառով։ Նշվում է նաև, որ եգիպտացորենի գները չեն բարձրացել մինչև 8 դոլար 2012 թվականի սեպտեմբերից ի վեր, երբ ԱՄՆ-ի միջին-արևմտյան նահանգներում բերքը ոչնչացվեց ավերիչ երաշտի և շոգի պատճառով: Ներկայումս ֆյուչերսները մոտենում են պատմական առավելագույնին՝ 8,49 դոլար մեկ բուշելի դիմաց: «Մարդիկ նույնպես ուշադիր հետևում են չինական տնտեսությանը, արգելափակումներին և ապրանքների, հատկապես եգիպտացորենի պահանջարկին», - երկուշաբթի հայտարարել է Total Farm Marketing-ի շուկայի ավագ խորհրդատու Նաոմի Բլոմը: Ըստ աղբյուրի՝ Ուկրաինայում էլ եգիպտացորենի հաջորդ բերքի ծավալը նախորդ տարվա համեմատ կարող է նվազել գրեթե 40 տոկոսով։
16:33
16:25
16:09
15:44
15:15
14:59
14:48
13:49
13:33
13:12
12:06
11:48
11:23
11:05
09:34
09:03
15:25
15:15
15:02
14:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44