Ռուսական բնական գազ գնող ընկերությունները չպետք է ռուբլով հաշիվներ բացեն դրա դիմաց վճարելու համար, հայտարարել է Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները, փոխանցում է Bloomberg-ը։
«Պայմանագրերը մնում են պայմանագրեր»,- ասել է Լինդները Bloomberg Television-ին տված հարցազրույցում: «Պայմանագրերը դոլարով եւ եվրոյով են կնքված, ուստի մասնավոր ընկերությունները դոլարով կամ եվրոյով պետք է վճարեն»:
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մամուլի քարտուղար Շտեֆեն Հեբեստրայթը չորեքշաբթի ավելի վաղ հայտարարել էր, որ կառավարությունը դեռեւս դիտարկում է ռուբլով վճարելու Ռուսաստանի պահանջը։ Հետեւանքների շուրջ քննարկումները շարունակվում են ԵՄ գործընկերների եւ Եվրահանձնաժողովի՝ դաշինքի գործադիր մարմնի հետ, ասել է նա:
Լինդները Bloomberg TV-ին ասել է, որ Գերմանիան եւ նրա դաշնակիցները նաեւ «պատրաստ են Ռուսաստանի դեմ հետագա պատժամիջոցներին»: Նա շրջանցել է այն հարցը, թե արդյոք նավթը պետք է ներառվի պատժամիջոցների մեջ՝ վկայակոչելով միջոցառումների վեցերորդ փաթեթի շուրջ ԵՄ անդամների միջեւ ընթացող բանակցությունները։
«Մենք վճռականորեն աջակցում ենք բոլոր պատժամիջոցներին, որոնք մեկուսացնում են Ռուսաստանին քաղաքական եւ տնտեսական առումով»,- ասել է նա։ «Մենք պետք է մտածենք, թե որ պատժամիջոցներն են հարվածել Պուտինի դրամապանակին, եւ որ պատժամիջոցները կարճաժամկետ հեռանկարում մեզ ավելի շատ կվնասեն, քան նրան»,- հավելել է նա։ «Բոլոր պատժամիջոցներին, որոնք այժմ եւ տեսանելի ապագայում ավելի շատ են վնասում նրան, քան մեզ եւ միջազգային հանրությանը, մենք լիովին աջակցում ենք»:
15:19
15:02
14:45
14:23
14:07
13:06
12:33
12:16
11:55
11:42
11:23
11:08
10:48
10:27
10:02
09:48
09:19
09:03
12:18
12:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44