«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկացանք, որ ապրիլի 21-ին ԱԺ նիստերի դահլիճում նախատեսված խորհրդարանական լսումները, որ նախաձեռնել էր «Հայաստան» խմբակցությունը, չեն կայանալու։ ԱԺ-ից դա բացատրել են «տեխնիկական խնդիրներով», ինչը դաշինքը որակել է ապօրինաբար խոչընդոտելու քայլ։ Լսումները Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման թեմայով էին, նախատեսվում էր ընդունել հայտարարություն ու «հանրությանը ներկայացնել այն «կարմիր գծերը», որոնք պետք է ուղեցույց դառնան Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման» ժամանակ:
Ֆորմալ առումով լսումները չեղարկելու պատճառը Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստն է, որն անցկացվելու է ԱԺ-ում՝ ապրիլի 22-ին։ Մինչդեռ ընդդիմադիրները դեռեւս մի քանի օր առաջ էին դիմել ապրիլի 21-ին լսումներ անցկացնելու համար, եւ ԱԺ-ն հավանություն էր տվել, անգամ կայքում տեղեկատվություն էր հրապարակվել։ Դրանք, ըստ էության, մեկը մյուսին չէին խանգարելու։ Պարզ է, որ իշխանություններին ընդամենը պատրվակ էր պետք, որ մինչեւ ապրիլի 24-ը թույլ չտան նման քննարկում՝ ցեղասպանության թեմայով: Ակնհայտ է՝ մտահոգություն ունեն, որ լսումները կշիկացնեն մթնոլորտը, եւ ընդդիմադիրները կոչեր կհնչեցնեն` ապրիլի 23-24-ի ակցիաներին ընդառաջ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
15:19
15:02
14:45
14:23
14:07
13:06
12:33
12:16
11:55
11:42
11:23
11:08
10:48
10:27
10:02
09:48
09:19
09:03
12:18
12:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44