«Ռուսաստանը փակում է Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի որոշ հյուպատոսական հաստատություններ, իսկ նրանց աշխատակիցները պետք է լքեն երկիրը», - «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ հայտնել են ՌԴ ԱԳՆ կայքից։ Այսպես, Լատվիայի և Էստոնիայի դեսպանները, ինչպես նաև Լիտվայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վիրգինիա Ումբրասենեն ապրիլի 21-ին կանչվել են Սմոլենսկայա հրապարակ: Նրանք խիստ բողոքի են արժանացել Կլայպեդայում, Լիեպայայում, Դաուգավպիլսում, Նարվայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունների և Տարտուում դեսպանատան հյուպատոսական բաժանմունքի փակման կապակցությամբ։ «Հիմք ընդունելով փոխադարձության սկզբունքը, ինչպես նաև հաշվի առնելով այդ երկրների իշխանությունների կողմից Կիևի ռեժիմին ռազմական օգնություն տրամադրելը և ուկրաինացի ազգայնականների հանցագործությունները Դոնբասի և Ուկրաինայի քաղաքացիական բնակչության դեմ կոծկելը, հայտարարվել է Սանկտ Պետերբուրգում Լատվիայի գլխավոր հյուպատոսության, Պսկովում Լատվիայի հյուպատոսության, Սանկտ Պետերբուրգում Էստոնիայի գլխավոր հյուպատոսության և Պսկովի նրա գրասենյակի, Սանկտ Պետերբուրգում Լիտվայի գլխավոր հյուպատոսության գործունեության վերաբերյալ համաձայնությունը հետ կանչելու որոշման մասին»,-ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ: Բացի այդ, Մոսկվան պերսոնա նոն գրատա է հայտարարել Էստոնիայի և Լատվիայի առաքելությունների ղեկավարներին, հյուպատոսական անձնակազմին, իսկ ՌԴ քաղաքացի չհանդիսացող՝ նշված հիմնարկների վարչատեխնիկական անձնակազմի հյուպատոսական ծառայողներն ու աշխատակիցներն «անընդունելի են» ճանաչվում։
15:19
15:02
14:45
14:23
14:07
13:06
12:33
12:16
11:55
11:42
11:23
11:08
10:48
10:27
10:02
09:48
09:19
09:03
12:18
12:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44