Ազատության հրապարակ մտան զոհված զինծառայողների ծնողները և հայտարարեցին, որ ցանկանում են վրան տեղադրել և միանալ հացադուլ հայտարարած զինծառայողներին և ընդհանուր ակցիային: Նրանց անմիջապես մոտեցան ոստիկանության կարմիրբերետավորները և արգելեցին տեղադրել վրանը: Ծնողները պնդեցին, որ վրանը բոլոր դեպքերում տեղադրվելու է: Դրանից հետո ոստիկանները հեռացան՝ ինչ-որ մեկի հետ խորհրդակցելու համար: «Ոստիկանները տեսնում են, որ շարժումն ամեն օրր, ամեն ժամ թափ է հավաքում և իրենք ուզում են այն կասեցնել, բայց դա հնարավոր չէ, քանի որ, ակցիան կազմակերպված չէ, ամեն մեկն ինքն է որոշում իր անելիքը, կա մեկ նպատակ՝ պայքար հանուն հայրենիքի, ուրիշ այլ բան չկա»,-լրագրողի խնդրանքին ի պատասխան պարզաբանում ներկայացրեց բողոքի ակցիայի նախաձեռնող «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը: Ծնողները 5 րոպե սպասելուց հետո բացեցին վրանները, բայց ոստիկանները պահանջեցին փակել այն: Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ երբ ծնողները ոստիանների հետ բանակցելուց հետո որոշեն բացել, այն ժամանակ էլ վրանը կբացվի:
«Քանի որ նախաձեռնությունը ծնողներինն է, ինչպես իրենք որոշեն, այդպես էլ կանենք: Ցանկացած որոշման դեպքում ծնողների կողքին ենք»,-հայտարարեց Վանեցյանը: Ծնողներից մեկը հայտնեց, որ ոստիկանները մեկ ժամ են խնդրել պատասխան տալու համար: Զոհված զինծառայողի հայրը հայտնեց, որ առանց վրան էլ կկանգնեն, խնդիր չունեն և ընդհանրապես առանց տուն էլ կապրեին, միայն իրենց որդիներն իրենց կողքին լիներ:
Աղբյուր` Panorama.am
15:19
15:02
14:45
14:23
14:07
13:06
12:33
12:16
11:55
11:42
11:23
11:08
10:48
10:27
10:02
09:48
09:19
09:03
12:18
12:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44