ԿԸՀ անդամների ընտրություն էր ԱԺ-ում: Երևի որ չգտնվես դահլիճում, չես էլ իմանաս, իսկ ու՞մ են ընտրում։ Կարծես մեր ընտրական գործընթացի մինի իրականությունն էր: Ծրագրի ներկայացումներ ընդամենը մի քանի րոպե: Հարցեր՝ ընդամենի մի քանի հատ: Ելույթներ նույն պես մի քանի հատ: Ելույթների ժամանակ բողոքներ, որ ամեն ինչ վատ է, բայց առաջադրելուց նույն մարդիկ են: Ընտրության արդյունքները` կանխատեսելի:
Դե եթե այս մինի ներկայացմանը 131 ընտրողի մասշտաբով սա է վիճակը, էլ ինչի ենք զարմանում մասշտաբի մեծացման ժամանակ: Ցանկացած թեկանածուի հարցեր տալը կողքինի ծուռ հայացքին է արժանանում․ սրանք ինչ թեթիզ են․․․ Ելույթի համար գրվելը տնքոց է ստանում կողքերից: Մասնակցությունը, որպեսզի հասկանանք՝ լավ այս առաջադվողները ովքեր են, որ 5 տարի իրենց համակարգի համար մի լավ բան չեն արել (դա էր գնահատականը ելույթներում), և ինչ են առաջարկում, նույնպես համարվում է․ "ա դե իրեն է ցույց տալիս": Այո, այո, չեմ զարմանում, թե ինչու են մեր մոտ ընտրությունները այսպիսին:
Իսկ մենք՝ պատգամավորներս, ի՞նչ արեցինք, որ փոխենք ընտրողների վարքագիծը, ի՞նչ արեցինք, որ ընտրությունները լինեն մրցակցային, մենք ի՞նչ արեցինք, որ մի առաջադրվողները զգան պարտավորություն հետո ծառայելու: ԶՐՈ: Դե ուրեմն ավելի քան արժանի ենք նրան, ինչ ունենք: Արժանի է մամուլը, քանի որ երկու պատգամավորների իրար կշտամբելը ավելի հետաքրքիր լուր է` ի՞նչ իմաստ կա հանրությանը տեղեկացնենք, որ այս մարդիք են թեկանծուները ու փոխանցենք, թե ինչ են առաջարկում։ Արժանի են այն բոլորը, որոնք դահլիճում լինելու ու թեկնածուներին քննելու փոխարեն պարզապես չկային: Արժանի ենք ու վերջ: Փոխվել պետք է սեփական վարքագծից։ Իսկ դա մենք այս անգամ էլ չարեցինք:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34