Գերմանիայում ոստիկանության աշխատակիցները ազատ են արձակել մի տղամարդու, որին ծնողները ավելի քան 30 տարի տնային կալանքի տակ են պահել, հայտնում է Informing–ը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցները։
Հարկ է նշել, որ 1973թ․ ծնված տղամարդուն հաջողվել է ազատել տնային կալանքից դեռ սեպտեմբերի 21-ին, սակայն այդ մասին միայն հիմա է հայտնի դարձել։
Միջադեպը տեղի է ունեցել Բավարիայում Ֆրայենֆելս գյուղում։ Հայտնում են, որ Մարկուս․ Դ․-ին երկար տարիներ տանը կողպտված են պահել ծնողները՝ Էրվինը ու Վալտրուդը։
Ոստիկանները , ժամանելով դեպքի վայր, տանը գտել են 43-ամյա տղամարդուն ու նրա ծնողներին։ Հիմա ծնողները ձերբակալված են, նրանց մեղադրում են մարդուն ապօրինաբար ազատազրկելու մեջ։
Մարկուսի ծնողները հայտնել են, որ իրենց որդին 1984-ից սկսած տանից դուրս չի եկել իր սեփական կամքով, քանի որ համադասարանցիները ծաղրում էին նրան։ Նաեւ նրանք շեշտել են, որ թույլ են տվել, որ նա դուրս գա փողոց, սակայն որդին մշտապես հրաժարվել է։
«Նա դժբախտ երեխա էր։ Ես բազմիցս փորձել եմ ստիպել, որ նա դպրոց գնա, բայց նա չէր ուզում։ Նա ուզում էր միշտ մեզ հետ լինել»,- պատմել է Մարկուսի մայրը։
Հավելենք, որ Ֆրայենֆելս գյուղի բնակիչները գիտեին այն մասին , որ Մարկուսը 32 տարի կողպտված է ապրել տանը, բայց այդ մասին չէին հայտնել ոստիկանություն։ Իրավապահներին այդ մասին պատմել է գյուղի նոր բնակիչը։
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55