Կիևը ԱՄՆ վարչակազմին խնդրում է ամսական առնվազն 2 մլրդ դոլար արտակարգ տնտեսական օգնություն ցուցաբերել՝ հայտարարելով, որ առանց այդ միջոցների Ուկրաինայում հումանիտար ճգնաժամը կարող է խորանալ: Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, գրել է The Washington Post թերթը՝ վկայակոչելով Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոյին։ «Մենք պետք է լրացնենք այս բացը հենց հիմա, որպեսզի ներգրավենք անհրաժեշտ ֆինանսավորումը և հաղթենք այս պատերազմում»,-ասել է նախարարը։ Նրա խոսքով՝ տնտեսական աջակցությունն անհրաժեշտ է, որպեսզի պետությունը կարողանա շարունակել վճարել թոշակները, առողջապահության և կրթության ոլորտի աշխատողների աշխատավարձերը, ինչպես նաև հոգալ այլ մարդասիրական կարիքները: Ըստ The Washington Post-ի, Վաշինգտոն կատարած այցի ժամանակ Մարչենկոն ԱՄՆ պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ հայտարարել է, որ Կիևին ամսական առնվազն 5 միլիարդ դոլարի միջազգային օգնություն է անհրաժեշտ՝ ապրիլ, մայիս և հունիս ամիսներին իր հրատապ ծախսերը վճարելու համար, որից 2 մլրդ դոլարը կուղղվեր ԱՄՆ-ից: Բացի այդ, ապագայում սպասվում է լրացուցիչ հարցում, որը վերաբերում է երկրի վերականգնման ավելի երկարաժամկետ կարիքներին: Անցած շաբաթվա վերջին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Վաշինգտոնը լրացուցիչ 500 մլն դոլար կհատկացնի Կիևին տնտեսական օգնության տեսքով։ ԱՄՆ-ի ղեկավարը ճշտել է, որ այդ միջոցները Կիևին տրամադրում են տնտեսության կայունացման, աշխատավարձերի վճարման և բնակչությանը անհրաժեշտ ծառայություններ մատուցելու համար:
15:19
15:02
14:45
14:23
14:07
13:06
12:33
12:16
11:55
11:42
11:23
11:08
10:48
10:27
10:02
09:48
09:19
09:03
12:18
12:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44