News Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին երկրի բնակչությանը շնորհավորել է COPERER-ի (միությանը կից ԵՄ-ի երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտե) որոշման համար, որը երեկ միաձայն աջակցություն է հայտնել Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը վերացնելուն:
COPERER-ի այդ որոշման արդյունքում Սլովակիային՝ որպես ԵՄ Խորհրդում նախագահող երկրի, մանդատ է տրվում Եվրոպական խորհրդարանի ու Եվրոպական հանձնաժողովի հետ բանակցություններ վարելու համար:
Կողմերը պետք է պատրաստեն փաստաթղթի վերջնական տարբերակը՝ Վրաստանի հետ վիզային ռեժիմը վերացնելու համար: Դրանից հետո փաստաթուղթը պետք է քվեարկության դրվի Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում, իսկ հետո հաստատվի ԵՄ Խորհրդի կողմից:
Կվիրիկաշվիլին COPERER-ի որոշման կապակցությամբ հայտարարել է. «Ցանկանում եմ շնորհավորել մեր երկրին, մեր համաքաղաքացիներին ևս մեկ կարևոր հաջողության ու միջազգային արենայում ճանաչման համար:
ԵՄ-ի ու նրա անդամ երկրների կողմից Վրաստանին աջակցելը իրականացված բարեփոխումների ու մեր քաղաքացիների եվրոպական ձգտումների ճանաչումն է»:
Կվիրիկաշվիլին ընդգծել է այդ որոշման կարևորությունը հոկտեմբերի 8-ին Վրաստանում նշանակված խորհրդարանական ընտրություններից առաջ:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55