Համախմբման անդամներն ապրիլի 25-ին Համալսարանական պուրակում հանրային քննարկում անցկացրին Հայաստանի և Արցախի առաջ ծառացած խնդիրների, իշխանությունների վարած կործանարար քաղաքականության մասին։ Անվտանգության ապահովման մեխանիզմների մասին խոսեց Ավետիք Չալաբյանը, ով հարցադրում արեց՝ ինչն էր բերել պատերազմի 2020 թվականին: «Իշխանությունը փորձում է իր վրայից մաքրել պատերազմի պատասխանատվությունը, բայց այդ պատերազմին գործող իշխանության կողմից վարած քաղաքականությունն էր բերել, ժամանակը միայն ցույց կտա, թե դա ապաշնորհության ու ձախողումների շարան էր, թե դիտավորություն էր: Չի բացառվում, բայց դիտավորությունը շատ դժվար է հիմնավորել առանց համապատասխան քննչական գործողությունների: Մենք ունենք շատ փխրուն հավասարակշռություն այս տարածաշրջանում. մնացած պետությունները պահում են այն: Օրինակ՝ Ռուսաստանի Դաշնությունը սպառազինություն էր մատակարարում և՛ Ադրբեջանին, և՛ Հայաստանին: Եթե նրանց քանակապես էր շատ մատակարարում, ապա Հայաստանին սպառազինության տեսակներ էր մատակարարում, որ նրանք չունեին: 2018 թվականին Փաշինյանը եկավ իշխանության, և սկսվեց գործընթաց, երբ մեր աչքերի առաջ հայ-ռուսական հարաբերությունները ժանգոտվում էին: Փաշինյանի առաջին գործողություններից մեկը Յուրի Խաչատուրովին հետ կանչելն էր սկանդալով՝ ռուսներին դնելով անհեթեթ դրության մեջ, քանի որ Խաչատուրովը ՀԱՊԿ-ի գործող ղեկավարն էր: Բայց հիմա նույնիսկ այդ քրեական գործը փլվել է, բոլորը մոռացել են դրա մասին, բայց դա արվեց ՌԴ-ին ապտակ հասցնելու համար: Արվում էին հստակ գործողություններ ՌԴ-ի հետ հարաբերությունները փչացնելու համար, իսկ այդ ընթացքում Ադրբեջանն անում էր ճիշտ հակառակը: Դիվանագիտական դաշտում ստեղծվեց իրավիճակ, որ մեր դաշնակից ՌԴ-ն աստիճաբար դարձավ չեզոք, Թուրքիան աստիճանաբար ներքաշվեց»,- նշեց Ավետիք Չալաբյանը: Չալաբյանի խոսքով՝ 44-օրյա պատերազմի ժամանակ դեռ հոկտեմբերի 4-ին է Փաշինյանին ՌԴ-ից ասվել, որ կարող են կանգնեցնել պատերազմը, բայց նա ասել է՝ ոչ, մենք հաղթելու ենք.
«Իսկ մենք տեսանք այդ ամենի արդյունքը: Հիմա ժամանակն է, որ նրանց ստերի շարանը կարողանանք խզել ու ոտքի կանգնել»:
15:19
15:02
14:45
14:23
14:07
13:06
12:33
12:16
11:55
11:42
11:23
11:08
10:48
10:27
10:02
09:48
09:19
09:03
12:18
12:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44