ARM | RUS |

Թուրքիան խայտառակում է ինքն իրեն՝ ժխտելով Հայոց ցեղասպանությունը Բայդենի ճանաչումից հետո. Հարութ Սասունյան

27.04.22 | 10:57

Թուրքիան խայտառակում է ինքն իրեն՝ ժխտելով Հայոց ցեղասպանությունը Բայդենի ճանաչումից հետո: Այս մասին իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը: Նա, մասնավորապես, նշել է. «ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ապրիլի 24-ին գրավոր հայտարարություն է տարածել՝ երկրորդ տարին անընդմեջ պաշտոնապես ճանաչելով Հայոց ցեղասպանությունը։ Ահա մի հատված Բայդենի ճանաչումից. «1915 թվականի ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում Օսմանյան իշխանությունների կողմից հայ մտավորականների և համայնքի ղեկավարների ձերբակալությամբ սկսվեց Հայոց ցեղասպանությունը՝ 20-րդ դարի ամենասարսափելի զանգվածային վայրագություններից մեկը։ Այսօր մենք հիշում ենք մեկուկես միլիոն հայերին, որոնք տեղահանվեցին, սպանվեցին կամ մահվան երթի ուղարկվեցին ոչնչացման արշավի ընթացքում, և սգում ենք այդքան շատ կյանքերի ողբերգական կորուստը․․․ Այսօր՝ 107 տարի անց, ամերիկացի ժողովուրդը շարունակում է հարգել բոլոր հայերը, որոնք զոհ գնացին ցեղասպանությանը»։ Իր հայտարարության մեջ Բայդենը չորս անգամ օգտագործեց «Ցեղասպանություն» բառը և մեկ անգամ՝ «Մեծ եղեռն» հայերեն եզրույթը, որն օգտագործվում էր զանգվածային սպանությունները նկարագրելու համար՝ նախքան Ռաֆայել Լեմկինի կողմից 1940-ականներին Ցեղասպանություն եզրի ստեղծումը։ Բայդենը հիշատակեց նաև «Օսմանյան իշխանությունները» որպես Հայոց ցեղասպանության իրագործողները։ Մինչ հայերը գնահատում են Բայդենի կարեկցական խոսքերը, նրան պետք է հիշեցնել, որ այսօր բնաջնջման նման վտանգ կախված է Արցախի գլխին։ Նա չպետք է հավանություն տա Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությանը, մի երկրի, որը մտադիր է ոչնչացնել թե՛ Արցախը, թե՛ Հայաստանը։ Նախագահ Բայդենը պետք է Հայոց ցեղասպանության իր բարոյական ճանաչումը վերածի գործնական արտաքին քաղաքականության՝ ճնշում գործադրելով Թուրքիայի վրա՝ ճանաչելու իր հանցագործությունը, փոխհատուցելու իր նախորդ վարչակարգի կողմից իրականացված կոտրորածները և վերադարձնելու բռնազավթված Արևմտյան Հայաստանի հողերը։ Ճանաչումն առանց հատուցման անիմաստ է... Ինչպես Արևմուտքի երկրները ոտքի կանգնեցին ի պաշտպանություն Ուկրաինայի՝ տրամադրելով հսկայական ռազմական և մարդասիրական օգնություն, այնպես էլ նրանք պետք է պաշտպանեն Արցախը։ 2020 թվականի պատերազմի ժամանակ Արցախը ենթարկվեց դաժան հարձակման Ադրբեջանի, Թուրքիայի և վարձկան ջիհադիստ ահաբեկիչների կողմից՝ իրականացնելով ռազմական հանցագործություններ և մարդկության դեմ հանցագործություններ։ Բայց աշխարհը լուռ էր։ Չպետք է նախընտրություն ցուցաբերվի մի ժողովրդի տառապանքի նկատմամբ, քան մյուսի: Բոլոր մարդ արարածներն արժանի են միևնույն պաշտպանության: Բայդենի հայտարարությունից բացի, Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ հայտարարություններ են տարածել Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին, Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրուդոն, Արգենտինայի փոխնախագահ Քրիստինա Ֆերնանդեսը, Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը, Հունաստանի նախագահ Կատերինա Սաքելարոպուլուն, Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը և մի շարք այլ ղեկավարներ: Այնուամենայնիվ, Միացյալ Թագավորությունը, Ավստրալիան և Իսրայելը այն երկրներից են, որոնք դեռ վախենում են Թուրքիայից՝ ճանաչելու ճշմարտությունը մեկուկես միլիոն հայերի զանգվածային սպանությունների մասին: Ցեղասպանություն իրագործող Թուրքիան և նրա ստրուկ պետությունը՝ Ադրբեջանը, շարունակում են ժխտել Հայոց ցեղասպանությունը։ Աշխարհասփյուռ հայությունը և բարի կամքի տեր բոլոր մարդիկ շարունակում են բողոքի ցույցեր անցկացնել՝ մերկացնելով նրանց սուտը և աշխարհին հիշեցնել կոտորածների մասին։ Այս տարի ապրիլի 23-ին, երբ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն գտնվում էր Ուրուգվայի Մոնտեվիդեո քաղաքում, մի խումբ հայեր բողոքի ցույց արեցին նրա այցի կապակցությամբ։ Չավուշօղլուն ծաղրեց հավաքված հայերին՝ թուրքական «Գորշ գայլեր» ահաբեկչական խմբավորման ձեռքի սպառնալից ժեստն անելով։ Մեհմեդ Ալի Աղջան, որը 1981 թվականին կրակեց և վիրավորեց Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդ պապին, «Գորշ գայլերի» անդամ էր։ Պատկերացրեք, եթե Գերմանիայի արտգործնախարարը նացիստական նշաններ ցույց տար Հոլոքոստը վերապրած հրեաներին: Ուրուգվայի նախագահը դատապարտեց Թուրքիայի արտգործնախարարի ոչ դիվանագիտական ժեստը, իսկ Ուրուգվայի ԱԳՆ-ն կանչեց Թուրքիայի դեսպանին՝ բացատրություն պահանջելով Թուրքիայի արտգործնախարարի ոչ պատշաճ պահվածքի վերաբերյալ։ Այնուամենայնիվ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն սկսում է գիտակցել Հայոց ցեղասպանության իր ժխտողականության անիմաստությունը։ Տարիներ շարունակ ԱՄՆ-ին սպառնալուց հետո, եթե նա ճանաչի Հայոց ցեղասպանությունը, Էրդողանը վերածվել էր մի մկան՝ Բայդենի կողմից անցյալ տարի այն ճանաչելուց հետո։ Էրդողանը ամբարտավանորեն հայտարարել էր, որ բողոքելու է ԱՄՆ նախագահին Հայոց ցեղասպանության ճանաչման համար։ Այնուամենայնիվ, երբ նրանք հանդիպեցին անցյալ հունիսին, նա չհամարձակվեց որևէ բառ ասել այդ մասին Բայդենին։ Այնուհետև, երբ թուրքական մամուլը Էրդողանին հարցրեց, թե արդյոք նա բողոքել է Բայդենին Ցեղասպանության մասին, նա անհեթեթորեն ասաց. «Ոչ, Բայդենը այդ հարցը չի բարձրացրել»: Էրդողանն ամբողջովին խայտառակված էր։ Ապրիլի 24-ին Պոլսո Հայոց պատրիարքարանի մոտ հավաքված հայերին ուղղված ուղերձում Էրդողանը Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին գրել է. «Ես կարծում եմ, որ մենք պետք է միասին կերտենք ապագան՝ ոգեշնչված մեր հազար տարվա խորը արմատացած միասնությունից՝ տառապանքը չափազանցնելու փոխարեն»։ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու փոխարեն Էրդողանը պնդել է, որ Օսմանյան կայսրության քաղաքացիները (և հայերը, և թուրքերը) մահացել են Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքով՝ տարբերություն չդնելով ցեղասպանության և պատերազմի զոհերի միջև: Ավելին, Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ մերժում է ապրիլի 24-ին տարբեր երկրների կողմից արված հայտարարությունները. «Սա ներառում է ԱՄՆ նախագահ Բայդենի այսօրվա դժբախտ հայտարարությունը, որը կրկնում է 2021 թվականին կատարած սխալը։ Մենք մերժում ենք նման հայտարարությունները և որոշումները, որոնք խեղաթյուրում են պատմական փաստերը քաղաքական դրդապատճառներով և դատապարտում ենք նրանց, որոնք պնդում են այս սխալը»։ Այս մասին հայտնում է Թուրքիայի արտգործնախարարը, որն Ուրուգվայում ձեռքի ահաբեկչական ժեստ կատարեց։ Միևնույն ժամանակ, Ստամբուլի նահանգապետն արգելեց Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումները, որոնք անցկացվում էին ամեն տարի՝ սկսած 2010 թվականից, բացառությամբ վերջին երկու տարիներին՝ կորոնավիրուսի պատճառով։ Վերջապես, Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը անցյալ շաբաթ խորհրդարան ներկայացրեց մի համարձակ բանաձև՝ պահանջելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բացահայտել մեղավորներին, հանել նրանց անունները հասարակական վայրերից և Թուրքիայի քաղաքացիություն շնորհել զոհերին ու նրանց ընտանիքներին։ Փայլանը ենթարկվեց թուրք պաշտոնյաների դաժան հարձակումներին: Խորհրդարանի նախագահը մերժեց նրա առաջարկը։ Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակը Փայլանից ներողություն պահանջեց և սպառնաց դատի տալ նրան։ Ավելին, Էրդողանը դատապարտեց Փայլանին և խորհրդարանին հորդորեց «զբաղվել նրանով»։ Եթե թուրք ղեկավարները դեմ չեն նվաստացմանը և մերկացմանը աշխարհի առաջ՝ իրենց երկրի իրագործած ցեղասպանության ժխտման համար, ապա հայերը կշարունակեն բացահայտել նրանց՝ որպես բարբարոսական գործողությունների կողմնակիցներ։ Ինչքան շուտ նրանք խելքի գան, ընդունեն ցեղասպանությունը և փոխհատուցեն, այնքան շուտ կազատվեն խայտառակվելուց։

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի


Դատավորները կայացրել են այնպիսի որոշումներ, որոնք անհնարին է կատարել. բարձրացվելու է նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը

Դատավորները կայացրել են այնպիսի որոշումներ, որոնք անհնարին է կատարել. բարձրացվելու է նրանց...

15:19

Դադարեցվել է Տափերական բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը

Դադարեցվել է Տափերական բնակավայրի գազասպառողների...

15:02

Ադրբեջանցինե՞ր Ամասիայում. իրավապահ կառույցների արձագանքը

Ադրբեջանցինե՞ր Ամասիայում. իրավապահ կառույցների...

14:45

Դավիթ Տոնոյանին դեռևս չի հաջողվել ծանոթանալ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցին

Դավիթ Տոնոյանին դեռևս չի հաջողվել ծանոթանալ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի...

14:23

Այսօր սպասվում է քամու ուժգնացում

Այսօր սպասվում է քամու ուժգնացում

14:07

«20 տարի՝ սիրով Հայաստանին». «Երեմյան»-ը մեկնարկում է հոբելյանական տարին

«20 տարի՝ սիրով Հայաստանին». «Երեմյան»-ը մեկնարկում է հոբելյանական...

13:06

Տարադրամի փոխարժեքները փետրվարի 18-ին

Տարադրամի փոխարժեքները փետրվարի 18-ին

12:33

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ կան...

12:16

Ներկայացվել են Հայաստանում և Ուզբեկստանում զբոսաշրջության զարգացման ծրագրերը

Ներկայացվել են Հայաստանում և Ուզբեկստանում զբոսաշրջության զարգացման...

11:55

Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիոն 600 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ

Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիոն 600 հազար ԱՄՆ դոլարին համարժեք...

11:42

Հավատքով առաջնորդելով ձեր հոգին՝ դուք կհասնեք հենց այնտեղ, որտեղ Աստված ուզում է, որ դուք լինեք. Մեսրոպ Սրբազան

Հավատքով առաջնորդելով ձեր հոգին՝ դուք կհասնեք հենց այնտեղ, որտեղ Աստված ուզում է, որ դուք լինեք....

11:23

«Սևան» ՔԿՀ-ում կանխվել է կնոջ կողմից ամուսնուն թմրամիջոցի նմանվող զանգվածի փոխանցման փորձը

«Սևան» ՔԿՀ-ում կանխվել է կնոջ կողմից ամուսնուն թմրամիջոցի նմանվող զանգվածի փոխանցման...

11:08

Պետրոսյանը 5-րդն է կարճ ծրագրից հետո. Օլիմպիական խաղերում առաջատարը ճապոնուհին է

Պետրոսյանը 5-րդն է կարճ ծրագրից հետո. Օլիմպիական խաղերում առաջատարը ճապոնուհին...

10:48

ՀՀ իշխանությունն Արցախի թեման համարում է փակված և վախենում է, որ դրա հետ առնչվող ցանկացած առիթ կարող է նյարդայնացնել Բաքվին. Տիգրան Աբրահամյան

ՀՀ իշխանությունն Արցախի թեման համարում է փակված և վախենում է, որ դրա հետ առնչվող ցանկացած առիթ...

10:27

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի․ Հասցեներ

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի․ Հասցեներ

10:02

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ

09:48

Բոլոր ավտոճանապարհները բաց են

Բոլոր ավտոճանապարհները բաց են

09:19

Հա՞ց, թե՞ դեղ… էս երկիրը սրան պիտի չհասներ․ Արթուր Միքայելյան

Հա՞ց, թե՞ դեղ… էս երկիրը սրան պիտի չհասներ․ Արթուր...

09:03

Բացի թուրքից, բոլորը ձեզ համար թշնամի՞ են. Արման Աբովյանի պատասխանը Արսեն Թորոսյանի և ՔՊ-ական որոշ դեմքերի «ջղաձգություններին»

Բացի թուրքից, բոլորը ձեզ համար թշնամի՞ են. Արման Աբովյանի պատասխանը Արսեն Թորոսյանի և ՔՊ-ական...

12:18

Սա նման է դատավճռի հայ ժողովրդի դեմ՝ որպես ամբողջություն. Ռուբեն Վարդանյանի ընտանիքի հայտարարությունը

Սա նման է դատավճռի հայ ժողովրդի դեմ՝ որպես ամբողջություն. Ռուբեն Վարդանյանի ընտանիքի...

12:07

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44