Հնդկաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հովանու ներքո գործող «Observer Research Foundation»-ի (ORF) հրավերով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու-Դելիում մասնակցել է Raisina Dialogue միջազգային համաժողովին։ ORF-ի կողմից կազմակերպված քննարկմանը ներկա են տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ՝ վարչապետեր, նախարարներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ և այլք։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ նախարար Նարեկ Մկրտչյանն իր ելույթում անդրադարձել է թվային դարաշրջանի զարգացմամբ պայմանավորված փոփոխություններին, տեխնոլոգիական ապագայի մարտահրավերներին ու հնարավորություններին՝ ներկայացնելով այս ուղղությամբ Հայաստանի աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում առկա խնդիրներն ու նախատեսվող բարեփոխումները։ Վերջինս մասնավորապես խոսել է հեռավար ձևաչափով աշխատողների համար ոլորտում առկա ոչ լիարժեք կարգավորումների, անհատական պայմանագրերով արտերկրում գրանցված ընկերություններում աշխատող և հարկեր չվճարող անձանց, վերջիններիս չհայտարարագրվող եկամուտների և մի շարք այլ հարցերի շուրջ։ Որպես խնդիրների կարգավորման առաջին քայլ՝ նախարարը նշել է օրենսդրական փոփոխությունների իրականացման անհրաժեշտությունը, որը հնարավորություն կստեղծի հստակեցնել աշխատանքային հարաբերությունների և թվային հարթակի աշխատանքի բնույթը, սահմանել տվյալ տիրույթում աշխատողների իրավունքներն ու պարտականություններն՝ այդ գործընթացում ներգրավվելով նաև արհմիություններին։ Այս համատեքստում Նարեկ Մկրտչյանը խոսել է նաև եղած խնդիրների շուրջ Հնդկաստանի Հանրապետության աշխատանքի, զբաղվածության և շրջակա միջավայրի նախարար Բհուպենդեր Յադավի հետ ձեռք բերած պայմանավորվածություննների մասին՝ միաժամանակ շեշտելով, որ Հնդկաստանն այն քիչ երկրներից է, որն արդեն իսկ ներդրել է ոլորտի կարգավորմանն ուղղված մի շարք համակարգեր։ Ամփոփելով ելույթը՝ նախարարը շեշտել է թվային դարաշրջանի ընձեռած հնարավորության օգտագործման կարևորությունն ու ընդգծել անհրաժեշտ քայլերի ձեռնարկումն արժանապատիվ աշխատանքային պայմաններ ապահովելու ուղղությամբ։
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55