Ապրիլի 27-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: Պարգևատրմանը մասնակցել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը:
2021-2022 ուսումնական տարում ՃԿՊԱ մագիստրոսի կրթական ծրագիրը չորս մասնագիտությամբ՝ ճգնաժամային կառավարում, փրկարարական գործ, աղետների հոգեբանություն և ճգնաժամային իրավունք, ավարտում է 30 շրջանավարտ, որից 9-ը՝ գերազանցությամբ: ՃԿՊԱ շրջանավարտներից 18-ն արդեն աշխատում են ԱԻՆ, մյուսները՝ ՊՆ ստորաբաժանումներում, միջազգային կառույցներում և այլն:
«Շնորհավորում եմ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մագիստրոսի կրթական ծրագիրը ավարտած շրջանավարտներին: Շատ կարևոր են Ձեր ընտրած մասնագիտությունները, քանի որ բոլորն էլ ուղղված են, հատկապես, Արտակարգ իրավիճակների նախարարության գործառույթներին: Կարծում եմ, որ Ձեր գիտելիքներով, կարողություններով ու հմտություններով բարձր կպահեք ինչպես Ակադեմիայի, այնպես էլ՝ մեր նախարարության պատիվը: Դուք կարող եք դառնալ պետական, կառավարչական, իրավական ոլորտների մասնագետներ»,-իր խոսքում նշել է նախարարը:
Միջոցառման ընթացքում երկարամյա ակտիվ համագործակցության, ծառայողական պարտականությունները և հանձնարարականները բարեխղճորեն կատարելու, աշխատանքային գործունեության ընթացքում ձեռք բերած հաջողությունների, ինչպես նաև մասնագիտական բարձր պատրաստակամության համար «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով է պարգևատրվել նաև Արտակարգ իրավիճակների նախարարի խորհրդական Անդրանիկ Հակոբյանը:
15:19
15:02
14:45
14:23
14:07
13:06
12:33
12:16
11:55
11:42
11:23
11:08
10:48
10:27
10:02
09:48
09:19
09:03
12:18
12:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44