«Երեկ տեղի է ունեցել այն, ինչը, ցավոք սրտի, մենք բոլորս կանխատեսում էինք: Օրեր առաջ Ազատության հրապարակում ես հենց Անժելա Թովասյանին տված հարցազրույցում ասացի, որ Նիկոլ Փաշինյանի վերջին գործիքը մնացել է հաշվեհարդարները»,-«Հայելի» մամուլի ակումբի այսօրվա ասուլիսը վարելիս ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ ներկայացնելով «Հայելի» ակումբի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանի հետ տեղի ունեցած միջադեպը: Զոհրաբյանի խոսքով՝ նախորդ օրը, երեկոյան 11:00-ին անհայտ անձինք, ներկայանալով ԱԱԾ աշխատակիցներ, զանգել են իր տան դամաֆոնին և փորձել մուտք գործել Անժելա Թովմասյանի բնակարան: ԱԺ նախկին պատգամավորը հայտնեց, որ քաղաքական գործիչներով օգտագործել են իրենց կապերը և պարզել, որ ԱԱԾ-ն այդ միջադեպի հետ կապ չունի: «Մեզ մնում է անել վատթարագույն հետևություն: Երկու օր առաջ իր էջում մոլի նիկոլական մի քաղաքացի իրենց համակիրներին բացատրել էր, թե ինչպես պետք է հաշվեհարդար տեսնել Նիկոլի դեմ խոսացողների հետ»,-ասաց Զոհրաբյանը և կարդաց այդ քաղաքացու գրառումը, որով նա հորդորում էր ընդդիմադիրներին հանդիպելուց նրանց գցել ոտքի տակ, մեքենաները վարել ճանապարհ փակող ցուցարարների վրա և ինքնակազմակերպվել՝ 4-5 հոգանոց խմբերով: «Հայելի» ակումբի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանը պատմեց, որ նախորդ օրը 23:00-ին իր տան դամաֆոնին զանգ է հնչել և մուտքի մոտ կանգանծներն ասել են, որ ԱԱԾ-ից են՝ պահանջելով բացել դուռը: Թովմասյանն ասել է, որ ուշ ժամին չի պատրաստվում բացել դուռը և անմիջապես զանգահարել է ԱԺ իրավաբան պատգամավորներին և եղբորը՝ Հրայր Թովմասյանին: Արա Վարդևանյանը և Անդրանիկ Թևանյանը 10-15 րոպեից հասել են իր տուն և տևական ժամանակ սպասելուց և միջադեպը քննարկելուց հետո գնացել են՝ անհրաժեշտության դեպքում առավոտ վերադառնալու պայմանով: Անժելա Թովմասյանը հայտարարեց, որ դիմում է իրավապահ մարմիններին իր այդ հայտարարությունը ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին: Նա խնդրեց, որ Ազգային անվտանգության ծառայությունից արձագանքեն, ուսումնասիրեն շենքի մուտքի մոտ եղած տեսախցիկները, եթե այցելուները ԱԱԾ-ից չեն, ապա հետաքննություն անեն և բացահայտեն մեղավորներն:
15:19
15:02
14:45
14:23
14:07
13:06
12:33
12:16
11:55
11:42
11:23
11:08
10:48
10:27
10:02
09:48
09:19
09:03
12:18
12:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44