Դավթաշեն վաչական շրջանի նախկին ղեկավար, ՀՀԿ-ական գործիչ Ռուսլան Բաղդասարյանը գրում է.
«Հարգելի հայրենակիցներ, այս իշխանությունները մեզ կանգնեցրել են ապրելու և մեռնելու երկընտրանքի առաջ: Հավատացե՛ք, սա չափազանցություն չէ․ մեռնելն այսօր իարատեսական է առավել, քան երբևէ: 4 տարի շարունակ բազմաթիվ հրապարակումներ և ապացույցներ ներկայացվեցին, որ սրանք վարում են պրոթուրքական քաղաքականություն: Թմրեցնելով մեր ժողովրդի զգոնությունը՝ ասելով, թե թուրքի հետ պետք է հաշտվենք, առևտուր անենք, մեզ ուզում են դարձնել թուրքի վասալ, ստրուկ, ճորտ: Սրանց ասած խաղաղությունը կեղծիք է, նորից խաբում են մեզ: Խաղաղության անվան տակ մեր պետությունը հանձնում են թուրքին: Հրահրեցին 44-օրյա պատերազմը, որպեսզի վախեցնեն և մենք վախի ազդեցությամբ գնանք իրենց նախընտրած թուրքական «խաղաղության» ճանապարհով: Այդ ճանապարհը մեզ տանում է ոչնչացման, որպես ազգ՝ վերացման, լավագույն դեպքում՝ մեր երկրից փախուստի դեպի այլ ապահով երկրներ: Կդառնանք աստանդական ինչպես 1915-ի ցեղասպանությունից հետո մեր հազարավոր նախնիները: Իրական խաղաղությունը կլինի սրանց իշխանությունից հեռացնելուց հետո: Ես ուզում եմ ապրել մեր երկրում, ուզում եմ լինել անվտանգ պետության քաղաքացի, ուզում եմ գլուխս բարձր կոչվել հայ: Ուզում եմ, որպեսզի երեխաներս ապրեն և արարեն մեր հայրենիքում: Սիրելի հայրենակիցներ, պահն օրհասական է, անհրաժեշտ է օր առաջ քշել այս՝ թուրքական շահի սպասարկուներին: Խնդրում եմ անհատապես և հավաքականորեն ոտքի կանգնել՝ հանու՛ն մեր պետության, հանուն Հայաստանի և Արցախի: Խնդրում եմ նաև քաղաքական գործիչներին «սիրելու-չսիրելու», «ընդունելու-չընդունելու», «հավատալ-չհավատալու» բոլոր պատճառաբանությունները թողնել մի կողմ, որովհետև այս պայքարը պետք է իրականացնենք ինքներս՝ մեր երեխաների՝ գլուխը բարձր ապրելու համար: Եթե որևէ մեկը չի ցանկանում ինձ հետ դուրս գալ պայքարի, թող ինքն իր հարևանի կամ մեկ այլ ընկերոջ հետ դուրս գա: Սա մեր գոյությա՛ն, որպես հայ լինելիությա՛ն պայքար է: Հավատում եմ մեր ազգի ինքնակազմակերպմանը, հավատում եմ, որ այս օրերն էլ կկարողանանք հաղթահարել: Ուզում ե՞նք խաղաղություն, ուրեմն պետք է ունենանք»։
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55