ՀՀ ԱԺ մայիսի 4-ի լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ««Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին›› օրենքի նախագիծը:
ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ կատարված փոփոխությամբ` «Կրթության մասին» օրենքը լրացվել է նոր բովանդակությամբ, որով քաղաքացիների ստացած ոչ ֆորմալ ու ինֆորմալ կրթությունը ճանաչելու իրավական հիմքեր են ստեղծվել: Մասնավորապես սահմանվել են ուսուցման ազգային ռեեստր, լրացուցիչ կրթական ծրագրերի և դասընթացների կազմակերպման, դասընթացներին մասնակցած անձանց գնահատման, ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների ճանաչման հասկացությունները և ընթացակարգերը:
Համաձայն օրենքի` ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատումը կամավոր գործընթաց է, որն իրականացվում է քաղաքացու ներկայացրած հայտի հիման վրա` նրա գիտելիքների, փաստացի կարողությունների գնահատման միջոցով: Գնահատումն իրականացնում են ուսուցման ազգային ռեեստրում գրանցված կազմակերպության մասնագետները կամ ֆիզիկական անձինք (գնահատողներ)՝ սահմանված պահանջներին համապատասխանելու և տվյալ մասնագիտական խմբում ընդգրկվելու միջոցով:
Գնահատված ու ճանաչված արդյունքները կարող են հիմք հանդիսանալ աշխատաշուկա մուտք գործելու և կոնկրետ աշխատանք կատարելու կամ զբաղմունք իրականացնելու համար։ Ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատման համար կսահմանվի և կտրվի պետական նմուշի միասնական փաստաթուղթ: Ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատման և ճանաչման կարգը կսահմանի Կառավարությունը։
Նշենք, որ ««Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին›› օրենքի նախագիծը հեղինակել են ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը, Թագուհի Ղազարյանը, Կնյազ Հասանովը և Հասմիկ Հակոբյանը: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
17:03
16:45
16:24
16:06
15:43
15:31
15:26
15:11
14:46
14:29
14:03
13:52
13:36
13:36
13:19
13:15
13:03
12:52
12:47
12:24
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03