Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի ԵՀ, ԳԿ և Գովազդի բաժնի գլխավոր մասնագետներ Արթուր Ղազարյանը և Հովհաննես Օհանյանը աշխատանքից ազատվել են «Ֆեյսբուքում» քաղաքական բնույթի գրառումները հավանելու համար, հայտնում է News.am-ը։
Լրատվամիջոցի հետ զրույցում Արթուր Ղազարյանը պատմել է, որ իրեն աշխատանքից ազատել է քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը՝ նշելով, որ եթե ինքն աշխատանքից ազատելու որոշում չկայացներ, ապա իրեն էին ազատելու աշխատանքից։
«Ոչ աշխատանքային ժամերին ես իմ ֆեյսբուքյան էջով «լայքել» եմ մի գրառում։ Ըստ նրանց՝ արտահայտել եմ իմ քաղաքական հայացքները։ «Սրիկա չեն լինում, սրիկա ծնվում են»․ ռեժիսոր Մհեր Մկրտչյանի այս գրառումն եմ «լայքել», որը հիմք ընդունելով, երևի, իրենք իրենց վրա են վերցրել և ինձ ազատել են աշխատանքից։ 20 տարվա համայնքային ծառայող եմ, ոչ մի նկատողություն չունեմ, միշտ խրախուսվել եմ ղեկավարության կողմից»,- ասել է նա։
Արթուր Ղազարյանը տեղեկացրել է, որ դատարանում վիճարկելու է այդ որոշումը։
«Իրենք ապօրինի են ինձ աշխատանքից ազատում։ Խախտում են ՀՀ սահմանադրությունը, ՀՀ աշխատանքային օրենսգիրքը։ Ես իրավունք ունեմ ունենալ քաղաքական համոզմունքներ։ Ի վերջո, ես մեր երկրի քաղաքացի եմ և չեմ կարող անտարբեր մնալ շուրջս կատարվող իրադարձությունների նկատմամբ»,- ասել է Ղազարյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
17:39
16:26
16:04
15:48
15:33
14:46
14:31
14:13
14:11
14:02
13:46
13:35
13:19
13:03
13:03
11:22
10:27
10:02
16:48
16:32
11:55 19.06.25
13:19 20.06.25
13:29 19.06.25
13:14 19.06.25
11:21 19.06.25
13:35 20.06.25
14:02 20.06.25
10:26 19.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03