ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ 35-ամյա կնոջ սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հիշյալ դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022 թվականի մայիսի 5-ին՝ ժամը 01։53-ին, «Շտապբուժօգնություն» ՓԲ ընկերությունից և տեղեկացվել է, որ Երևան քաղաքի Ադոնցի փողոցի շենքերից մեկի բնակարանում կանչով մեկնած շտապօգնության խումբը հայտնաբերել է 30-35 տարեկան կնոջ դի՝ գլխի վնասվածքով։ Անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խմբի կողմից կատարված զննությամբ վերոնշյալ բնակարանի ննջասենյակում հայտնաբերվել է նույն բնակարանի բնակչուհու դի՝ մարմնական վնասվածքներով։ Քրեական գործի նախաքննության ընթացքում նշանակվել են դիակի դատաբժշկական, գենետիկական, հետքաբանական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել և զննության են ենթարկվել դեպքի վայրի հարակից տարածքները նկարահանող տեսախցիկների տեսանյութերը։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքւոմ պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ով 35-ամյա կնոջ ամուսինն է: Վերջինս ձերբակալվել է:
10:03
17:47
17:34
17:13
16:22
16:09
15:46
15:33
15:14
15:05
14:45
14:32
14:15
14:09
13:45
13:32
13:13
12:55
12:45
12:20
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01