Թայվանի ռազմաօդային ուժերը տագնապի ազդանշանով պատրաստության են բերվել 18 չինական ինքնաթիռ որսալու համար այն բանից հետո, երբ դրանք զանգվածաբար մտել են Թայվանի հակաօդային պաշտպանության գոտի։ Այս մասին հայտնում է Al Arabiya News-ը՝ հղում անելով Թայվանի պաշտպանության նախարարությանը։
ՊՆ-ն հայտնում է, որ օդային պարեկային ուժեր են բարձրացվել երկինք, իսկ հրթիռային համակարգերը բերվել են պատրաստության։
Ապրիլի կեսերին Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը զորավարժություններ է սկսել Թայվանի մոտ։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Սպիտակ տունը հավանություն է տվել Թայվանին ռազմական օգնության մեծ փաթեթին, իսկ ԱՄՆ կոնգրեսականները չհայտարարված այցով ժամանել են Թայվան։
Այդ կապակցությամբ ՉԺՀ-ի պաշտպանության նախարարությունը բողոքել է. «Չինական բանակը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ վճռականորեն դադարեցնելու արտաքին միջամտությունը և «Թայվանի անկախությունը» կազմակերպելու փորձերը»:
Չինաստանը նաև մի շարք կոշտ հայտարարություններ է արել ԱՄՆ-ի դեմ՝ կապված Թայվանի և Ուկրաինայի հետ: Մասնավորապես, Չինաստանի պաշտպանության նախարար Վեյ Ֆենհեն իր ամերիկացի գործընկեր Լլոյդ Օսթինի հետ զրույցում ասել է, որ Թայվանի հարցը կարող է ճակատագրական ազդեցություն ունենալ երկու երկրների հարաբերությունների վրա։
15:19
15:02
14:45
14:23
14:07
13:06
12:33
12:16
11:55
11:42
11:23
11:08
10:48
10:27
10:02
09:48
09:19
09:03
12:18
12:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44